Իրենք կրակի հետ են խաղում․ Զախարովա
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանն անպատասխան չի թողնի իր տարածքի նկատմամբ ոտնձգությունները: Նրա խոսքերը մեջբերվում են գերատեսչության կայքում։
«Կրկին ցանկանում ենք միանշանակ զգուշացնել Վաշինգտոնին, Լոնդոնին, Բրյուսելին, արևմտյան մյուս մայրաքաղաքներին, ինչպես նաև նրանց վերահսկողության տակ գտնվող Կիևին, որ իրենք կրակի հետ են խաղում», — ասվում է նրա հայտարարության մեջ:
Նա ընդգծել է, որ Մոսկվան անպատասխան չի թողնի նման հարձակումները։
Անցած գիշեր Սեւաստոպոլի ջրատարածք են ներխուժել Ուկրաինայի զինված ուժերի ծովային եւ օդային դրոններ։ Տուապսեում անօդաչու թռչող սարքերից մեկի ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել նավթավերամշակման գործարանի տարածքում: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի երկնքում մեկ գիշերվա ընթացքում ՀՕՊ ուժերը խոցել են 102 դրոն, այդ թվում՝ 51 ԱԹՍ Ղրիմի տարածքում և 44-ը՝ Կրասնոդարի երկրամասում ։ Հայտնի է նաև, որ նախօրեին Սև ծովում ոչնչացրել են ուկրաինական երեք ոչ անվտանգ մոտորանավակներ։
Նմանատիպ հոդվածներ
Կիրանցի 2 բնակելի տուն՝ Ադրբեջանում, ադրբեջանական գյուղերի 25 տուն՝ Հայաստանում. Radar Armenia
Ըստ Radar Armenia-ի տեղեկությունների` սահմանազատման արդյունքում ադրբեջանական Բաղանիս-Այրում, Աշաղ Ասքիպարա և Խեյրիմլի գյ...
Ոuտիկանները լցվել են դպրոց. Սրբազանին աջակցելու համար աշխատանքից ազատnւմ են Բյուրականի դպրnցի տնօրենին․ MediaHub
Բյուրականի միջնակարգ դպրոցում լարված վիճակ է, ընդդիմադիր հայացքների համար տնօրենին ազատում են աշխատանքից։ Այդ մասին Medi...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քննարկել են արդյոք կուսակցությունում վարչապետի հրաժարականի հարցը․ հարց ՔՊ պատգամավորին
Հայաստանի վարչապետը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չեն պատրաստվում որևէ մեկի հետ քննարկել կառավարության ղեկ...
Արդեն 10 օր է՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում ՀՀ սահմանապահ զորքերն իրականացնում են ծառայություն. Փաշինյան
Ադրբեջանը հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով, որը կիրառվեց այս անգամ: Այս մասին այսօր կառավարու...