ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա․ նախկին գլխավոր դատախազ
Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա։ Այս մասին «Նեմեսիս» հուշակոթողի մոտ Բագրազ Սրբազանի և դասախոս-գիտնականների հետ հանդիպումից հետո հայտարարել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
«ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Չի կարող լինել որևէ մեկը, որ հակադրվի այս սահմանադրական և հոգևոր ճշմարտությանը։ Ես այստեղ եմ ստորագրած լինելով գիտնականների համապատասխան հայտարարությանը, որի պահանջը ՀՀ գործող վարչապետի հրաժարականն է։ Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա։ Կարծում եմ, որ այս օրհասական ու բարդ իրադրությունում որևէ լուծում չի առաջարկվում։ Սահամանազատման գործընթացը ես որակում եմ ոչ թե որպես վատ լուծում, այ դրա լուծման բացակայություն։ Բարձրաձայն խոսել, թե ժողովուրդ այսպես չլուծենք պատերազմ կլինի, թող լինի պատերազմ, իսկ դու նրա համար ես ՀՀ վարչապետը, որ նաև պատերազմի ժամանակ ապահովես, որ մենք հաղթենք, դա ինչ վախեցնելու միջոց է։ Ամեն օր պատերազմի վտանգի տակ տունդ զիջելն ընդունելի չէ»,-ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Կիրանցի 2 բնակելի տուն՝ Ադրբեջանում, ադրբեջանական գյուղերի 25 տուն՝ Հայաստանում. Radar Armenia
Ըստ Radar Armenia-ի տեղեկությունների` սահմանազատման արդյունքում ադրբեջանական Բաղանիս-Այրում, Աշաղ Ասքիպարա և Խեյրիմլի գյ...
Ոuտիկանները լցվել են դպրոց. Սրբազանին աջակցելու համար աշխատանքից ազատnւմ են Բյուրականի դպրnցի տնօրենին․ MediaHub
Բյուրականի միջնակարգ դպրոցում լարված վիճակ է, ընդդիմադիր հայացքների համար տնօրենին ազատում են աշխատանքից։ Այդ մասին Medi...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քննարկել են արդյոք կուսակցությունում վարչապետի հրաժարականի հարցը․ հարց ՔՊ պատգամավորին
Հայաստանի վարչապետը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չեն պատրաստվում որևէ մեկի հետ քննարկել կառավարության ղեկ...
Արդեն 10 օր է՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում ՀՀ սահմանապահ զորքերն իրականացնում են ծառայություն. Փաշինյան
Ադրբեջանը հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով, որը կիրառվեց այս անգամ: Այս մասին այսօր կառավարու...