Գյուղապետներն ազատվել են աշխատանքից․ կեղծ դիպլոմ են ներկայացրել
Դատախազի միջնորդագրի հիման վրա Արարատի մարզի Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից։ Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
«Դատախազը 2024 թվականի հունվարի 9-ին հանրային քրեական հետապնդումներ էր հարուցել Մասիս համայնքի Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարների նկատմամբ։ Նրանք չեն ունեցել 1000-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնում նշանակվելու համար պարտադիր պայման հանդիսացող բարձրագույն կրթություն, բայց ներկայացրել են այդ հանգամանքը հավաստող կեղծ դիպլոմներ: Դատախազը ապրիլի 26-ին միջնորդագիր է ներկայացրել Մասիսի համայնքապետին՝ Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարների հետ կնքած աշխատանքային պայմանագրերը լուծելու վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում:
Մասիսի համայնքապետի՝ 2024 թվականի մայիսի 2-ի որոշումներով՝ Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից։
Հաղորդվում է, որ այդ բնակավայրերի վարչական ղեկավարների պաշտոնավարումը կասեցվել էր հունվարի 10-ին, իսկ մարտի 29-ին վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով դադարեցվել են քրեական հետապնդումները:
Նմանատիպ հոդվածներ
Մեզ չեն կանգնեցնի, սրանում վստահ եղեք․ Փաշինյան
«Մենք պետք է ստեղծենք պետություն, որտեղ տառապելը գերնպատակ չի, ու մենք հիմա դրանով ենք զբաղված»։ Այս մասին կառավարության...
«Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն երկու պատճառով». Փաշինյան
Երեկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները ի կատարում ապրիլի 19-ին ընդունված համատեղ նիստի ընդունած արձանա...
Դա հանգեցրեց Շուշիի գրավմանը, որը ճանապարհ բացեց դեպի Ստեփանակերտ․ Զախարովա
Հիշո՞ւմ եք, նման մի երգ կար և դրա մեջ «Իմ սիրելի, գուշակիր ինքներդ» արտահայտությունը: Անկեղծ ասած, ինձ հետաքրքրում է, թե...
Ալեն Սիմոնյանը՝ Բագրատ Սրբազանի՝ վարչապետ դառնալու հնարավորության մասին
Դա աբսուրդ է, նախ Բագրատ Սրբազանին որևէ մեկը չի պատրաստվում ընտրել ու դա քննարկել։ Բացի այդ, Բագրատ Սրբազանն օրենքով իրա...