Գուրգեն Արսենյանը՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի մասին
Անվանական ցանկը թող հրապարակի, կտեսնենք, կքննարկենք: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին նշել է ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք կհանդիպի Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի հետ:
Արսենյանը, անդրադառնալով վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին, նշեց. «Անվստահություն հայտնում են քվեարկությամբ: Անվստահության գործընթացը մեկնարկելը եւ այդ գործընթացի ավարտը տարբեր բաներ են: Դրա համար պետք է 54 ձայն, իրենք քանի՞ հոգի են: Դրա համար անհրաժեշտ է ՔՊ-ական պատգամավորների ձայները, խորհրդարանում ձայների մեծամասնությունը»։
Պատասխանելով՝ դիտարկմանը, որ ընդդիմությունը պնդում է, որ գործող վարչապետն ունակ չէ երկիրը ղեկավարելու,նա ասաց, «Ունակ չի, 2026 թվականին կգնանք ընտրությունների, կընտրեն ունակին: Իշխանափոխություն կարող է լինել միմիայն ընտրություններով»:
Արսենյանը բացառեց, որ կարող է այնպիսի հանրային ճնշում լինել, որ իշխանափոխություն լինի. «Որովհետեւ Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա: Հանրային ճնշում լինում է կամ տնտեսական կոլապսի ժամանակ, կամ քաղաքական կոլապսի ժամանակ»:
ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց հարցին՝ արդյոք անվտանգային խնդիրները պատճառ չեն կարո՞ղ լինել։
«Դրանք ընթացիկ պրոցեսներ են: Բոլոր երկրներում էլ կարող են ծագել նմանատիպ հարցեր»,-ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
Մեզ չեն կանգնեցնի, սրանում վստահ եղեք․ Փաշինյան
«Մենք պետք է ստեղծենք պետություն, որտեղ տառապելը գերնպատակ չի, ու մենք հիմա դրանով ենք զբաղված»։ Այս մասին կառավարության...
«Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն երկու պատճառով». Փաշինյան
Երեկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները ի կատարում ապրիլի 19-ին ընդունված համատեղ նիստի ընդունած արձանա...
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ստորագրել․ Փաշինյան
Այժմ ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն։ Այս մասի...
Վրաստանի խորհրդարանն ընդունեց «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Վրաստանի խորհրդարանն ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը, որն ավելի վաղ բողոքի ալիք էր բարձրացրել երկրում...