ԵՄ խորհուրդն արգելել է ռուսական 3 լրատվամիջոցների հեռարձակումը
ԵՄ խորհուրդը որոշում է ընդունել անդամ երկրներում դադարեցնել ՌԴ երեք լրատվամիջոցների և Պրահայում տեղակայված Voice of Europe պորտալի հեռարձակման գործունեությունը: Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի կայքում հրապարակված հաղորդագրությունում։
«Այսօր խորհուրդը որոշում է կայացրել դադարեցնել ԵՄ–ում ևս չորս լրատվամիջոցների հեռարձակումը, որոնք տարածում և աջակցում են ռուսական քարոզչությանը և Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմին։ Դրանք են Voice of Europe–ը, ՌԻԱ Նովոստին, Իզվեստիան և Ռոսիյսկայա գազետան», - ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ ԶԼՄ-ների հեռարձակման արգելքը չի խոչընդոտի լրագրողների գործունեությանը։ Նրանք կարող են ԵՄ տարածքում հետազոտություններ և հարցազրույցներ անել։
Նմանատիպ հոդվածներ
Մեզ չեն կանգնեցնի, սրանում վստահ եղեք․ Փաշինյան
«Մենք պետք է ստեղծենք պետություն, որտեղ տառապելը գերնպատակ չի, ու մենք հիմա դրանով ենք զբաղված»։ Այս մասին կառավարության...
«Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն երկու պատճառով». Փաշինյան
Երեկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները ի կատարում ապրիլի 19-ին ընդունված համատեղ նիստի ընդունած արձանա...
Դա հանգեցրեց Շուշիի գրավմանը, որը ճանապարհ բացեց դեպի Ստեփանակերտ․ Զախարովա
Հիշո՞ւմ եք, նման մի երգ կար և դրա մեջ «Իմ սիրելի, գուշակիր ինքներդ» արտահայտությունը: Անկեղծ ասած, ինձ հետաքրքրում է, թե...
Ալեն Սիմոնյանը՝ Բագրատ Սրբազանի՝ վարչապետ դառնալու հնարավորության մասին
Դա աբսուրդ է, նախ Բագրատ Սրբազանին որևէ մեկը չի պատրաստվում ընտրել ու դա քննարկել։ Բացի այդ, Բագրատ Սրբազանն օրենքով իրա...