Բելառուսի ընդդիմադիր քաղաքական գործիչը քննադատել է Լուկաշենկոյի այցը օկուպացված Արցախ
Բելառուսի ընդդիմադիր քաղաքական գործիչ Սվետլանա Տիխանովսկայան կոշտ քննադատել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը օկուպացված Արցախ:
«Ճակատագրի հեգնանքով, Բելառուսի բռնապետը հերթական անգամ խարխլում է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում իր ֆորմալ դաշնակցի դիրքերը և Ադրբեջանին օգնելու համար մեկնում Ղարաբաղ: Սա ցույց է տալիս ռուսական «ռազմական դաշինքների» թուլությունը և Լուկաշենկոյի կեղծավորությունը։
Հանցավոր ռեժիմն ամեն գնով հոգ է տանում միայն իր գոյատևման մասին»,- X-ի միկրոբլոգում գրել է նա։
Հիշեցնենք, որ այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ այցելել էր օկուպացված Արցախի Շուշի և Վարանդա քաղաքներ։
Նմանատիպ հոդվածներ
Մեզ չեն կանգնեցնի, սրանում վստահ եղեք․ Փաշինյան
«Մենք պետք է ստեղծենք պետություն, որտեղ տառապելը գերնպատակ չի, ու մենք հիմա դրանով ենք զբաղված»։ Այս մասին կառավարության...
«Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն երկու պատճառով». Փաշինյան
Երեկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները ի կատարում ապրիլի 19-ին ընդունված համատեղ նիստի ընդունած արձանա...
Դա հանգեցրեց Շուշիի գրավմանը, որը ճանապարհ բացեց դեպի Ստեփանակերտ․ Զախարովա
Հիշո՞ւմ եք, նման մի երգ կար և դրա մեջ «Իմ սիրելի, գուշակիր ինքներդ» արտահայտությունը: Անկեղծ ասած, ինձ հետաքրքրում է, թե...
Ալեն Սիմոնյանը՝ Բագրատ Սրբազանի՝ վարչապետ դառնալու հնարավորության մասին
Դա աբսուրդ է, նախ Բագրատ Սրբազանին որևէ մեկը չի պատրաստվում ընտրել ու դա քննարկել։ Բացի այդ, Բագրատ Սրբազանն օրենքով իրա...