Ադրբեջանի հետ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է. Լիլիթ Մինասյան
ՀՀ տարածքից 1մմ հող չի զիջվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը:
«Մեր ընդդիմադիր գործիչներն ասում են, որ Ալմա Աթայի հռչակագիրը չի կարող լինել սահմանազատման հիմք, որովհետև չկան կցված քարտեզներ: Մեր իրավազորության տակ գտնվող տարածքներից որևէ մմ տարածք չի զիջվել»,- ասել է նա:
Պատասխանելով մեր հարցին Բաքվի բանտում գտնվող գերիների ու Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի մասով տարվող աշխատանքի մասին, պատգամավորն ասաց, որ այս իշխանությունը լուռ աշխատում է:
«Ադրբեջանի հետ աշխատելու երկու տարբերակ կա՝ անընդհատ իրար հակադարձելով հանրային դաշտում բանակցություններ վարել կամ լուռ աշխատել: Երկրորդ տարբերակը՝ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է եղել: Մենք պետք է չդարձնենք գերիների վերադարձը ներքաղաքական խոսույթի մի մաս»,- ընդգծել է Մինասյանը:
Անդրադառնալով Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և իմպիչմենթի գործընթացը սկսելուն՝ Լիլիթ Մինասյանն ասել է, որ բացառում է ՔՊ-ից գոնե մեկ ստորագրություն լինի իմպիչմենթի գործընթացում և օրակարգում չունեն գործընթացի մասին քննարկում:
«Ո՞րն է իմպիչմենթի նպատակը, եթե ընդդիմությունն այլ տարբերակ չունենար իշխանության գալու, որն ընտրություններն են, ապա ես կասեի, որ մեր երկրում դիկտատուրա է:
Երևանի ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ մենք չունեինք մեծամասնություն ընդամենը մի քանի ձայնի շնորհիվ: Մեր ժողովուրդը տեսնում է, որ մեր իշխանության օրոք չեն կեղծվել ընտրություններ»,- ընգդծլ է նա:
Նմանատիպ հոդվածներ
Մեզ չեն կանգնեցնի, սրանում վստահ եղեք․ Փաշինյան
«Մենք պետք է ստեղծենք պետություն, որտեղ տառապելը գերնպատակ չի, ու մենք հիմա դրանով ենք զբաղված»։ Այս մասին կառավարության...
«Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն երկու պատճառով». Փաշինյան
Երեկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները ի կատարում ապրիլի 19-ին ընդունված համատեղ նիստի ընդունած արձանա...
Դա հանգեցրեց Շուշիի գրավմանը, որը ճանապարհ բացեց դեպի Ստեփանակերտ․ Զախարովա
Հիշո՞ւմ եք, նման մի երգ կար և դրա մեջ «Իմ սիրելի, գուշակիր ինքներդ» արտահայտությունը: Անկեղծ ասած, ինձ հետաքրքրում է, թե...
Ալեն Սիմոնյանը՝ Բագրատ Սրբազանի՝ վարչապետ դառնալու հնարավորության մասին
Դա աբսուրդ է, նախ Բագրատ Սրբազանին որևէ մեկը չի պատրաստվում ընտրել ու դա քննարկել։ Բացի այդ, Բագրատ Սրբազանն օրենքով իրա...