ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր Կալեդոնիա ֆրանսիական զորքեր են մտցվել․ մանրամասներ
Ֆրանսիայի հատուկ վարչատարածքային միավորում հանդիսացող Նոր Կալեդոնիայում անկարգությունները շարունակվել են երրորդ գիշերը։ Անկարգությունների վերածված բողոքի ցույցերի ընթացքում 4 մարդ է զոհվել (3 բնիկ և 24-ամյա մի ոստիկան), հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են։
Ֆրանսիան Նոր Կալեդոնիայում արտակարգ դրություն է հայտարարել՝ լրացուցիչ լիազորություններ տալով իշխանություններին՝ արգելելու հավաքները և սահմանափակելու մարդկանց տեղաշարժը կղզում։ Նոր Կալեդոնիայի խաղաղօվկիանոսյան հարևանները կոչ են արել թուլացնել լարվածությունը և վերադառնալ Ֆրանսիայի հետ երկխոսության։
Նշենք, որ խռովությունների առիթ է դարձել Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ընդունված օրինագիծը, որով նահանգային ընտրություններում ընտրելու իրավունք է տրվում Ֆրանսիայի այն քաղաքացիներին, որոնք 10 տարի ապրել են Նոր Կալեդոնիայում։ Ըստ տեղացի ղեկավարների՝ դա կթուլացնի բնիկների էլեկտորալ ազդեցությունը։
Նոր Զելանդիայի արտգործնախարար Ուինսթոն Փիթերսը բոլոր կողմերին կոչ է արել թուլացնել լարվածությունը, որը «լուրջ մտահոգություն է առաջացնում խաղաղօվկիանոսյան կղզիների տարածաշրջանում»։
Ֆրանսիայի կողմից կառավարվող կղզու երեք մունիցիպալիտետներում, այդ թվում՝ մայրաքաղաք Նումեայում, շուրջ 5000 խռովարար է դուրս եկել փողոց։ Ժանդարմները ձերբակալել են 200 մարդու, վիրավորվել են 64 ժանդարմ և ոստիկան։ Ցուցարարները մայրաքաղաքի գլխավոր և երկրորդական ճանապարհներին բարիկադներ են դրել, մեքենաներ են այրել։
Նշենք, որ Կղզին գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում՝ Ավստրալիայից 1500 կմ դեպի արևելք։ Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը հայտնել էր, որ Նոր Կալեդոնիա զորքեր են մտցվել՝ նավահանգիստների և օդանավակայանի անվտանգությունն ապահովելու համար։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը ժամանել է Թեհրան
Փաշինյանը ժամանել է Թեհրան։ Իրանական լրատվամիջոցները տեսանյութ են հրապարակել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Ն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր մանրամասներ՝ «Սպիտակցի Հայկոյի» որդու ձերբակալությունից
2024 թվականի մայիսի 21-ին Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից ստացվել է առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զիջումների մասին խոսակցությունները համարում եմ կատարելապես անընդունելի․ Նիկոլ Փաշինյան
ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ զիջումների մասին խոսակցությունները համարում է կատարելապես անընդունելի։&nb...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը արտակարգ վայրէջքից հետո կադրեր է հրապարակել
Նիկոլ Փաշինյանը արտակարգ վայրէջքից հետո տեսանյութ է հրապարակել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռ...