Սեյրան Օհանյանը՝ Կիրանցում այսօր տեղի ունեցած միջադեպի մասին
NEWS.am-ը դիմել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին՝ կապված Կիրանցում այսօր տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։
Սեյրան Օհանյանն ասել է. «Գեղամ Նազարյանի էմոցիոնալ գնահատականները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը»։
Նշենք, որ այսօր ավելի վաղ միջադեպ էր տեղի ունեցել Կիրանցում։ Բնակիչները, ովքեր իրենց դժգոհությունն էին հայտնում սահմանազատման հանձնաժողովների ստորագրած արձանագրությանը և փակել էին միջպետական ճանապարհը, Գեղամ Նազարյանը գնացել ու վիճաբանել էր միջպետական ճանապարհը փակած գյուղացիների հետ։ Բնակիչների մոտ տպավորություն էր, որ Նազարյանը եկել ու հորդորում էր բացել փակած ճանապարհը։ Գյուղացիները պահանջել էին որպեսզի Նազարյանն ասի՝ արդյո՞ք ինքը միանում է ժողովրդի այդ պահանջին։ Նա էլ այնքան էր վրդովվել, ինչից հետո վեճի էր բռնվել նաև լրագրողների հետ, մասնավորապես, newday.am-ի լրագրող Անի Գևորգյանի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Մեզ չեն կանգնեցնի, սրանում վստահ եղեք․ Փաշինյան
«Մենք պետք է ստեղծենք պետություն, որտեղ տառապելը գերնպատակ չի, ու մենք հիմա դրանով ենք զբաղված»։ Այս մասին կառավարության...
«Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն երկու պատճառով». Փաշինյան
Երեկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները ի կատարում ապրիլի 19-ին ընդունված համատեղ նիստի ընդունած արձանա...
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ստորագրել․ Փաշինյան
Այժմ ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն։ Այս մասի...
Վրաստանի խորհրդարանն ընդունեց «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Վրաստանի խորհրդարանն ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը, որն ավելի վաղ բողոքի ալիք էր բարձրացրել երկրում...