Սահմանազատում կատարելիս դիրքերը կարևոր չեն, կարևոր է՝ որտեղով է սահմանն անցնում․ Արմեն Գրիգորյան
Եթե սահմանազատում է կատարվում, դիրքերը կարևոր չեն, կարևոր է՝ որտեղով է սահմանը անցնում։ Այս մասին Հանրային Հ/Ը–ի եթերում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Սահմանը գծելու շրջանում, բնականաբար, մենք ՀՀ-ի համար հավելյալ անվտանգության երաշխիքներ ենք ստեղծում։ Ամբողջական կլինի այդ անվտանգության երաշխիքները, երբ որ մենք ամբողջական սահմանազատում կկատարենք։ Մենք համոզված ենք, որ այս գործընթացով ավելի շատ անվտանգության երաշխիքներ ենք ստեղծում», -ասել է Գրիգորյանը։
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել։ Սահմանազատման գործընթացը հաջող է անցել և նախադեպ է ստեղծել, որ մենք շարունակենք գործընթացը։ Սահմանապահների կանգնելու փորձ ունենք Սյունիքում՝ հայ-ադրբեջանական սահմանին, և 2020 թվականից այդտեղ հիմնականում հանգիստ է եղել», -ավելացրել է Գրիգորյանը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են, հայտնել է Իրանի «Կարմիր մահիկի» ղեկավարը։ Լուսանկարում կործան...
Իրանի նախագահը, ԱԳՆ ղեկավարը. ովքեր են եղել Իրանում կործանված ուղղաթիռում
Իրանում կործանված նախագահական ուղղաթիռում չորս պաշտոնյա է եղել, հայտնում է ռուսաստանցի միջազգային լրագրող Աբաս Ջուման։ Ը...
Էբրահիմ Ռաիսին և Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են. Mehr
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է ուղղաթիռում գտնվող բոլորի հետ միասին, հայտնում է Mehr-ը։ Ըստ իրանական գործակալութ...
Այսօրվա հանրահավաքի ամենապիկ ժամին Հանրապետության հրապարակում եղել է 11 հազար 300 մարդ. ԻՔՄ
Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնած հանրահավաքի ամենապիկ ժամին՝ 19:20-ին հրապարակու...