Ոստիկանները հրաժարվում են բացել ճանապարհը Բագրատ Սրբազանի և ակցիայի մասնակիցների առջև
Ոստիկանները հրաժարվում են բացել ճանապարհը Բագրատ Սրբազանի և ակցիայի մասնակիցների առջև։
Ոստիկանապետը հայտարարում է, որ փողոցը փակ է լինելու մինչև 22:00։ Հայտարարվեց, որ ժամկետը երկարաձգվել է և 20։00-ի փոխարեն փողոցները փակ կլինեն մինրև 22։00-ն։
Բագրատ Սրբազանը և ակցիայի մասնակիցները ուզում էին ճանապարհվել Սուրբ Աննա եկեղեցի, որպեսզի ամփոմեն օրը։
Հիշեցնենք՝ ժամը 16:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայացել է միջոցառում, որին մասնակցելու էր եկել Նիկոլ Փաշինյանը, իսկ Բագրատ Սրբազանի կոչով բակում շարունակում է տեղի ունենալ բողոքի ակցիա։
Ավելի վաղ Ոստիկանությունից հայտնել էին, որ միջոցառման առնչությամբ հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով՝ մայիսի 15-ին, ժամը 15.00-ից 20.00-ն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը։
Նմանատիպ հոդվածներ
Կիրանցի 2 բնակելի տուն՝ Ադրբեջանում, ադրբեջանական գյուղերի 25 տուն՝ Հայաստանում. Radar Armenia
Ըստ Radar Armenia-ի տեղեկությունների` սահմանազատման արդյունքում ադրբեջանական Բաղանիս-Այրում, Աշաղ Ասքիպարա և Խեյրիմլի գյ...
Ոuտիկանները լցվել են դպրոց. Սրբազանին աջակցելու համար աշխատանքից ազատnւմ են Բյուրականի դպրnցի տնօրենին․ MediaHub
Բյուրականի միջնակարգ դպրոցում լարված վիճակ է, ընդդիմադիր հայացքների համար տնօրենին ազատում են աշխատանքից։ Այդ մասին Medi...
Երևանը դիմել է ռուսական կողմին․ որոշում է կայացվել․ Բորտնիկով
Երևանը դիմել է ռուսական կողմին՝ խնդրելով դուրս բերել ՌԴ սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը, նման որոշում է կայաց...
Սահմանային կետում այս պահին շարժ կա․ ռուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից. գյուղապետ
Ռուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, NEWS,am-ին հայտնեց Երասխ գյուղի վար...