Բագրատ Սրբազանը` շարժման առաջիկա քայլերի մասին
Անհնազանդության ակցիաները շարունակվելու են վաղը, մյուս օրը, որ օրը ոնց հարմար է: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նրա խոսքով, գործողությունները լինելու են կետային, թիրախային, այդ ժամին ինչ պահանջվում է։
«Մենք անելու ենք այնպիսի գործողություններ, որ քաղաքացիները շահող դուրս գան, ինչպես այս պարագայում։ Երեկ ընդամենը կես բերան ասել եմ, քաղաքացիները կարող են գնալ ու իրենց անհնազանդությունը հայտնել, ամբողջ քաղաքը տակնուվրա են եղել»,-ասաց Բագրատ Սրբազանը։
Հարցին, թե վարչապետի թեկնածուի շուրջ կա՞ն քննարկումներ, արքեպիսկոպոսն ասաց՝ կան, այսօր էլ քննարկումները շարունակվել են։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Բագրատ Սրբազանը հայտնեց հանդիպել է «Ապրելու երկիր», «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունների, եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ։
Նմանատիպ հոդվածներ
Կիրանցի 2 բնակելի տուն՝ Ադրբեջանում, ադրբեջանական գյուղերի 25 տուն՝ Հայաստանում. Radar Armenia
Ըստ Radar Armenia-ի տեղեկությունների` սահմանազատման արդյունքում ադրբեջանական Բաղանիս-Այրում, Աշաղ Ասքիպարա և Խեյրիմլի գյ...
Ոuտիկանները լցվել են դպրոց. Սրբազանին աջակցելու համար աշխատանքից ազատnւմ են Բյուրականի դպրnցի տնօրենին․ MediaHub
Բյուրականի միջնակարգ դպրոցում լարված վիճակ է, ընդդիմադիր հայացքների համար տնօրենին ազատում են աշխատանքից։ Այդ մասին Medi...
Երևանը դիմել է ռուսական կողմին․ որոշում է կայացվել․ Բորտնիկով
Երևանը դիմել է ռուսական կողմին՝ խնդրելով դուրս բերել ՌԴ սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը, նման որոշում է կայաց...
Սահմանային կետում այս պահին շարժ կա․ ռուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից. գյուղապետ
Ռուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, NEWS,am-ին հայտնեց Երասխ գյուղի վար...