Սրբազանը կհրաժարվի՞ Կանադայի քաղաքացիությունից. նա մեկնաբանեց իր՝ վարչապետ դառնալու հնարավորությունը
Կանադայի քաղաքացիությունը սոսկ փաստաթուղթ է, անցաթուղթ է եւ վկայություն է, որ այդ երկրում ապրել եմ, եւ շնորհակալ եմ, որ ապրել եմ: Այս մասին այսօր Ժուռնալիստների միությունում հանդիպման ժամանակ նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հավակնելո՞ւ է վարչապետի պաշտոնին եւ արդյոք հրաժարվելու է Կանադայի քաղաքացիությունից, որը խոչնդոտում է վարչապետ դառնալուն:
«Այդ անձնագիրը ինձ տրվել է պահանջված բոլոր օրինական ճանապարհներով: Մեր երկրի պես «ախպերական» չի տրվում ոչ մի բան: Ամեն վայրկյան, այն ինչ կպահանջվի իմ սեփական երկրին՝ Հայաստանին, Արցախին, որը չարիքի ձեռքով դարձավ հեռավորություն մեզ համար, ինչ-որ անհրաժեշտ է եւ կծառայի այդ նպատակին, ես ոչ միայն հրաժարվելու եմ պատրաստ, այլեւ նաեւ ինքս ինձ հանձնելու, ինչը ես այսօր անում եմ փողոցում: Հրաժարվել է պետք՝ կհրաժարվեմ, չհրաժարվել է պետք՝ չեմ հրաժարվի: մեր ճանապարհն ուղիղ ընթացք է: Ինչ պահանջված է, դա էլ կլինի»,- ասաց նա:
Սրբազանը նկատեց, որ ՀՀ այսօրվա վարչապետը բարձրագույն կրթություն չունի եւ առանց բարձրագույն կրթության փաստաթղթի դարձել է վարչապետ. «Եթե պահանջված չի, ես չգիտեմ օրենքը, բայց մեր գյուղապետերին գործից հանել են զուտ այդ փաստաթուղթը չունենալու համար: Մարզպետարանում մարդկանց աշխատանքի չեն ընդունում զուտ բարձրառույն կրթության վկայական չունենալու համար: Հիմա դա ինչպե՞ս է տեղի ունեցել մեր երկրում:
Հետեւաբար, ճգնաժամային այսպիսի ծանր վիճակում եւ պահանջված արմատական փոփոխությունների վիճակում, եթե Տիրոջ կամքն է, որ ամեն ինչ գնա իր ուզելու ճանապարհով, այդպես էլ լինելու է:
Ինձ թվում է, որ ներկայիս գործող վարչապետը խախտել է օրենքը եւ առանց բարձրագույն կրթության վկայական ունենալու դարձել է ՀՀ վարչապետ: Սա Սահմանադրության խախտում է, թե ոչ, խնդրում եմ՝ ճշտեն իրավաբանները եւ ներկայացնեն»,-ասաց նա՝ հավելելով, որ ոչ թե մարդն է օրենքի համար, այլ օրենքն է մարդու համար:
Նմանատիպ հոդվածներ
Երևանը դիմել է ռուսական կողմին․ որոշում է կայացվել․ Բորտնիկով
Երևանը դիմել է ռուսական կողմին՝ խնդրելով դուրս բերել ՌԴ սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը, նման որոշում է կայաց...
Կիրանցի 2 բնակելի տուն՝ Ադրբեջանում, ադրբեջանական գյուղերի 25 տուն՝ Հայաստանում. Radar Armenia
Ըստ Radar Armenia-ի տեղեկությունների` սահմանազատման արդյունքում ադրբեջանական Բաղանիս-Այրում, Աշաղ Ասքիպարա և Խեյրիմլի գյ...
Ոuտիկանները լցվել են դպրոց. Սրբազանին աջակցելու համար աշխատանքից ազատnւմ են Բյուրականի դպրnցի տնօրենին․ MediaHub
Բյուրականի միջնակարգ դպրոցում լարված վիճակ է, ընդդիմադիր հայացքների համար տնօրենին ազատում են աշխատանքից։ Այդ մասին Medi...
Չորս քաղաքական ուժերը ձեւավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ. Նրանք հայտարարություն են տարածել
Տեղի է ունեցել ընդդիմադիր արտախորհրդարանական չորս ուժերի՝ «Հանրապետություն» կուսակցության, «Հանուն Հանրապետության» կուսա...