Էրդողանն ուշադիր հետևում է այդ հարցին․ հայտարարել են Անկարայից
Թուրքիան պարբերաբար Ուկրաինայի հակամարտության կողմերին առաջարկում է վերսկսել ստամբուլյան բանակցությունները, սակայն պատասխաններ չկան։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Անկարայում դիվանագիտական աղբյուրին։
Այդ թեման մշտապես բարձրացվում է Թուրքիայի կողմից ամենաբարձր մակարդակով, նշել է նա։
«Պարոն նախագահը (Թայիփ Էրդողանը) ուշադիր հետեւում է այդ հարցին։ Սակայն առայժմ կողմերից որևէ կոնկրետ պատասխան չկա», - ասել է աղբյուրը։
Ապրիլին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Լոնդոնի ուղղակի ճնշումը պատճառ է դարձել, որ Մոսկվան և Կիևը համաձայնագիր չստորագրեն 2022 թվականին Ստամբուլում կայացած բանակցություններում։ Նա նշել է, որ այդ մասին հայտնի է դարձել հենց ուկրաինական կողմից։ Պեսկովը նաև հայտարարել է, որ Կիևի հետ բանակցությունների համար ոչ մի նախադրյալ Մոսկվան չունի:
Նմանատիպ հոդվածներ
Այա պահին ՔՊ խմբակցությունը փակ նիստ է անում․ հայտնի է՝ ինչ կքննարկվի․ NEWS
Այս պահին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հավաքվել է եւ փակ նիստ է անում: Այս մասին հայտնում է NEWS,am-ի թղթ...
ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից
ՌԴ սահմանապահները սկսել են Սյունիքի մարզից դուրս գալ։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նրանք սկսել են փակել իրե...
ՔՊ-ականները՝ Փաշինյանին իմփիչմենթ հայտնելու գործընթացի մասին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չեն միանա ընդդիմության՝ վարչապետին իմփիչմենթ հայտնելու գործընթացին...
Քաղաքականության մեջ այսքան խորացած մարդը չի կարող համարվել Սրբազան. Արփինե Դավոյան
Քաղաքականության մեջ այսքան խորացած և նման գործունեությամբ զբաղվող անձը ինձ համար չի կարող համարվել Սրբազան, ես նրան կանվ...