Հաղթելու դեպքում միգրանտներին կուղարկեմ «այնտեղ, որտեղ նրանց տեղն է»․ Թրամփ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոյեմբերին կայանալիք ընտրություններում հաղթելու դեպքում կփակի երկրի հարավային սահմանը և վերջ կդնի Մեքսիկայից ներգաղթյալների հոսքին: «Իմ նոր վարչակազմի աշխատանքի առաջին իսկ օրը ես կնքելու եմ հարավային սահմանը, վերջ եմ դնելու այդ արշավանքին»,-հայտարարել Է Սպիտակ տան նախկին ղեկավարը:
Թրամփն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում ամերիկյան տարածքում գտնվող ապօրինի ներգաղթյալներին կուղարկի «այնտեղ, որտեղ իրենց տեղն է»՝ տուն: Ելույթ ունենալով Նյու Ջերսի նահանգում ընթացիկ տարվա խոշորագույն հանրահավաքում, որտեղ հավաքվել է 80-100 հազար մարդ, նախկին նախագահը, ի թիվս այլ բաների, խոստացել է, որ իր կառավարման օրոք ԱՄՆ-ում կսկսվի ամերիկյան պատմության մեջ ամենամասշտաբային արտաքսման գործողությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հերթական ընտրությունները նշանակված են նոյեմբերի 5-ին: Երկրում արդեն ներկուսակցական մրցավազք է սկսվել։ Պետության ղեկավարի պաշտոնի հավակնորդները պայքարում են ընտրիչների ձայների համար, որպեսզի դառնան պաշտոնական թեկնածուներ։
Նմանատիպ հոդվածներ
«Կոպտագույն միջամտություն է Հայաստանի ներքին գործերին». ՔՊ-ական պատգամավորը՝ Լեմկինի ինստիտուտի մասին
Իշխող ուժի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը վարչապետի ապրիլքսանչորսյան ուղերձի վերաբե...
Ի՞նչ է տեղի ունեցել Էջմիածնում վարչապետի այցից առաջ
Ոստիկանությունը վաղ առավոտյան Էջմիածնից բողոքի ցույցի պոտենցիալ մասնակիցների է բերման ենթարկել՝ Նիկոլ Փաշինյանի այցը դպր...
Բելգիան միլիոնավոր եվրոներ է հատկացնում Ուկրաինային. հայտնի է նպատակը
Բելգիան Ուկրաինային 9 մլն եվրո լրացուցիչ օգնություն կհատկացնի վնասված էներգետիկ ենթակառուցվածքի վերանորոգման համար, հայտ...
Ոստիկանությունը ջրցան մեքենաներով ցրել Է Թել Ավիվում հակակառավարական ցույցը
Թել Ավիվում հակակառավարական ցույցը ցրելու համար Ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել։ Այս մասին հայտնել Է «ՌԻԱ Նովո...