ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք–զինամթերք պահելու կասկածանքով. ոստիկանություն
Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք–զինամթերք պահելու կասկածանքով: Այս մասին լրատվամիջոցներին հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց այցի հետ կապված նախապես հայտարարվել էր բողոքի ակցիա կազմակերպելու մասին։
Նշենք, որ նախօրեին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ այսօր Հայաստանի 10 վայրերում՝ Երեւանում եւ մարզերում խաղաղ ակցիաներ են իրականացվելու։ Այսօր հանրահավաք չի նախատեսվում։ Հանրահավաքը տեղի կունենա կիրակի՝ 18։30-ին։
Նախօրեին առավոտից Հանրապետության հրապարակից քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթ էին սկսել դեպի տարբեր բուհեր։ Բուհերից խմբերով ուսանողներ էին միանում Բագրատ Սրբազանին։ Երթը եղել է ԵՊՀ-ի, Պոլիտեխնիկի, Բրյուսովի, Ագրարային համալսարանի, Կոնսերվատորիայի մոտ։ Ընդ որում Բագրատ Սրբազանը կարճ ժամանակով մտել է Կոնսերվատորիա, հնչեցրել իր կոչը և դուրս եկել։
Հիշեցնենք, որ նախօրեին Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում հայտարարել էր անհնազանդության ակցիաներ սկսելու մասին, կոչ էր արել դասադուլ և գործադուլ անել։ Միաժամանակ ԱԺ 2 ընդդիմադիր խմբակցությունները սկսում են վարչապետի իմպիչմենտի գործընթաց Ազգային ժողովում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիրանցն՝ այս պահին․ ոստիկանական նոր ուժեր են ժամանում
Այս պահին շրջափակված Կիրանցում։ Նոր ոստիկանական ուժեր են ժամանում։ Տեսանյութը՝ «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքից։
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են բիրտ ուժ կիրառում կիրանցեցիների նկատմամբ
Ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ։ Տեսանյութը՝ Տավուշը հանուն հայր...
«Հավաքվելու ենք, կարողա թաքուն զենք էլ բերենք»․ բողոքի ակցիաների մասնակիցներ են ձերբակալվել
2024թ. մայիսի 7-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ «Tik Tok» սոցիալական ցանցում առկա է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկնարկել է կիրանցիների և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը
Կառավարությունում մեկնարկել է Կիրանցի բնակիչների և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Ավելի վաղ կառավարություն են եկել Տավուշի...