«Հնարավոր է՝ սա երրորդ համաշխարհային պատերազմից խուսափելու վերջին հնարավորությունն է». Օրբան
Եվրախորհրդարանի ընտրությունները, որոնք նշանակված են հունիսի 6-9-ը, Եվրոպային վերջին շանսն են տալիս շեղվելու դեպի երրորդ համաշխարհային պատերազմ տանող ճանապարհից: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Տեղեկատվությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Հունիսի 9-ը որոշիչ օր կլինի եվրոպական պատմության մեջ։ Իշխանությունն ու փողը մի կողմում են, Եվրոպայի ժողովուրդների խաղաղության ձգտումը ՝ մյուս կողմում։ Հնարավոր է՝ սա երրորդ համաշխարհային պատերազմից խուսափելու վերջին հնարավորությունն է», - ասել է Օրբանը:
Վարչապետը կոչ է արել ընտրողներին Եվրախորհրդարանի ընտրություններում աջակցել իշխող «Ֆիդես - Հունգարական քաղաքացիական միություն» կուսակցությանը, որը հանդես է գալիս Ուկրաինայում հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու օգտին և դեմ է ուկրաինական բանակին սպառազինություն մատակարարելուն: Օրբանը կարծում է, որ Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներով ձախակողմյան կուսակցությունների դիրքերի ուժեղացումը եւ Բրյուսելում ԵՄ նախկին ղեկավարության պահպանումը Ուկրաինայի հակամարտությունում Արեւմուտքի երկրների ավելի մեծ ներգրավվածության եւ Ռուսաստանի հետ նրանց անմիջական բախման վտանգ կստեղծի:
Նմանատիպ հոդվածներ
Կարձագանքենք նաև ասիմետրիկ միջոցներով. Զախարովա
Ռուսաստանը Մերձբալթյան երկրներին կպատասխանի տնտեսական և տարանցիկ պատժամիջոցներով ՝ ի պատասխան Մոսկվայի նկատմամբ թշնամանք...
Ռուսական ահաբեկչությունը պետք է պարտվի, իսկ կյանքը՝ հաղթի. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ կարևոր է, որ գործընկերները աջակցեն Ուկրաինայի զինված ուժերին ՀՕՊ...
«Էջմիածին» դաշինքի ղեկավարն ազատ է արձակվել. փաստաբան
«Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանը, որը բերման էր ենթարկվել զենք-զինամթերք պահելու կասկածանքով, ազատ է արձակվել։...
«Դա մենք պատրաստ ենք անել հիմա». Նեթանյահու
Իսրայելը չի հրաժարվել Գազայի հատվածում հրադադարից և դեռ պատրաստ է դրան գնալ անկլավում պահվող պատանդներին ազատելու դիմաց:...