Կարձագանքենք նաև ասիմետրիկ միջոցներով. Զախարովա

Ռուսաստանը Մերձբալթյան երկրներին կպատասխանի տնտեսական և տարանցիկ պատժամիջոցներով ՝ ի պատասխան Մոսկվայի նկատմամբ թշնամանքի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


«Բալթյան երկրների թշնամական գործողություններին կարձագանքենք նաև ասիմետրիկ միջոցներով, առաջին հերթին՝ տնտեսական և տարանցիկ ոլորտներում», - հայտնել Է Մարիա Զախարովան: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստի - ն։


Դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը նաև հիշեցրել է, որ բեռնափոխադրումների հոսքերի վերակողմնորոշումը դեպի ՌԴ հյուսիս-արևմտյան նավահանգիստներ բացասաբար է ազդել մերձբալթյան երկրների տնտեսության վրա: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Բալթյան երկրներում շատ ռուսախոս քաղաքացիներ են ապրում, ինչի պատճառով դիվանագիտական հարաբերությունների խզումը չափազանց անցանկալի է:


Ավելի վաղ Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանի նկատմամբ թշնամանքի պատճառով Մոսկվան խզել է միջպետական կապերը Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի հետ: Նա նաեւ ընդգծել է, որ Մոսկվան այլ երկրների հետ հարաբերությունների խզման նախաձեռնողը չէ, այլ հակառակը ՝ փորձում է պահպանել երկխոսության հնարավորությունը:



Քաղաքականություն

Պատահարներ