ՔՊ–ից երեկ կապվել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդների հետ. Պետրոսյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից մայիսի 9-ին կապ են հաստատել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդների հետ։ Այս մասին Երևանի Հանրապետության հրապարակում լրագրողներին հայտնեց շարժման առաջնորդներից մեկը` Սուրեն Պետրոսյանը։
Նշենք, որ մայիսի 9-ին շարժումը երթով հասավ Երևան։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և բազմաթիվ քաղաքացիներ գիշերել են հրապարակում։
«Երեկվանից որոշ կոնտակտներ եղել են ՔՊ–ից, իրենց նախաձեռնությամբ։ Անուններ չեմ կարող ասել, բայց, խնդրեմ, կարող են հերքել։ Այստեղ զարմանալի ոչինչ չկա, մենք հազար անգամ սրա մասին խոսել ենք։ Այս ամենը հաշտության մասին է, մենք որևէ մեկին թշնամի չենք դիտարկում»,– ասաց նա։
Պետրոսյանը նաև շեշտեց, որ իրենց շարժումը նաև ՔՊ–ականների համար է։
Հիշեցնենք՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
«Սևանի հոգեկան առողջության» կենտրոնը` Փաշինյանի հոգեկան առողջության վերաբերյալ տարածվող փաստաթղթի մասին
Համացանցում այսօր «Սեւանի հոգեկան առողջության» կենտրոնի պաշտոնական կնիքով փաստաթուղթ է շրջանառվում, որտեղ կենտրոնը մտահո...
Որքան ձայն է պետք ընդդիմությանը ՀՀ վարչապետին իմպիչմենտ հայտարարելու համար
Որքան ձայն է պետք ընդդիմությանը ՀՀ վարչապետին իմպիչմենտ հայտարարելու համար: Ընթացակարգը սկսելու համար հարկավոր է նե...
Որևէ տեսակի ուժ չի կարող հայոց ոգին, փառավոր ոգին ընկճել․ Բագրատ Սրբազան
Ոչ երկնքում, ոչ երկրի վրա, ոչ իշխանություններ, ոչ պետություններ, որևէ տեսակի ուժ չի կարող հայոց ոգին, փառավոր ոգին ընկճե...
Փաշինյանը նշել է, թե ինչն է եղել ՀԱՊԿ-ի հետ մեր ամենամեծ խնդիրը
Մայիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսի...