ՔԿ-ն հայտնել է, թե բողոքի ակցիայի ժամանակ քանի մարդ է ձերբակալվել
Այսօր Երևանում բողոքի ակցիայի երկու մասնակից է ձերբակալվել սառը զենք կրելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ քաղաքացիները ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխվել Նալբանդյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից ժամը 12․00-ի սահմաններում։
«Խուզարկության արդյունքում նրանց մոտ հայտնաբերվել է սառը զենքի նմանվող առարկա՝ մեկական ծալովի դանակ»,– նշվում է հաղորդագրությունում։
Պարզվել է, որ նրանք Երևան քաղաքի 42-ամյա և 47-ամյա բնակիչներ են, որոնցից առաջինը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել գույքի հափշտակության համար (որոնցից երկուսը՝ ավազակությամբ), իսկ երկրորդը՝ ուրիշի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նմանատիպ հոդվածներ
Մայիսի 11-ին Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը փակ կլինի
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ տանող թունելի՝ հին ԼԵԴ լույսերը նորերով փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝...
ՀՀ քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն «ուրիշի անձնական իրերի վրա հետքեր թողնելու համար». փաստաբան
ՀՀ քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն «ուրիշին տհաճություն պատճառելու» համար: Այս մասին Facebook-ի իր էջում գ...
Ոստիկանները հեռացան Կիրանցից
Այն պահից, երբ Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը հայտարարեց սահմանազատման գործընթացի դադարեցման իր տեղեկություններ...
Կրակոցը եղել է զինծառայողի կզակի հատվածում. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանը մահացել է կզակի շրջանում ստացած հրազենային վիրավորման հետևանքով։ Տեղեկ...