Միխայիլ Միշուստինը կվերանշանակվի ՌԴ վարչապետի պաշտոնում
ՌԴ Պետդուման այսօր հաստատել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը՝ ՌԴ կառավարության նախագահի պաշտոնում։
Միշուստինին վարչապետի պաշտոնում հաստատելու համար կողմ է քվեարկել 375 պատգամավոր, ձեռնպահ՝ 57, դեմ ձայներ չեն եղել:
Իսկ փոխվարչապետերի և նախարարների թեկնածությունը ՌԴ Պետդուման կքննարկի մայիսի 13-ին. հայտնել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
Հիշեցնենք, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալությունից անմիջապես հետո նախարարների կաբինետը՝ Միխայիլ Միշուստինի գլխավորությամբ, վայր էր դրել լիազորությունները պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց առաջ: ՈՒ կրկին այդ պաշտոնում առաջադրվել է Միշուստինի թեկնածությունը. նա ՌԴ կառավարության ղեկավարն է 2020թ-ից։
Նմանատիպ հոդվածներ
Սրբազանը՝ հանրահավաքներին փողով մասնակցելու Հովիկ Աղազարյանի հայտարարության մասին
Դատախազությանը, ԱԱԾ-ին հորդորում եմ գնալ այդ հայտարարությունների հետևից և նախաձեռնել իրավական գործընթաց: Այս մասին այսօր...
Պեսկովը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է: Այս մասին ասել է ՌԴ նախագա...
Նիկոլ Փաշինյանը ՌԴ է մեկնել․ նախատեսվում է ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի հանդիպումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությու...
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ստորագրել․ Փաշինյան
Այժմ ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն։ Այս մասի...