Միացյալ Նահանգները` Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների մասին
Միացյալ Նահանգները ողջունել է Ղազախստանի առաջարկը՝ մայիսի 10-ին Ալմաթիում հյուրընկալել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին՝ երկու երկրների միջև խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններն առաջ մղելու նպատակով: Այս մասին հայտնում է ադրբեջանական TURAN գործակալությունը։
«Ալմաթին կարևոր, խորհրդանշական վայր է: Մենք ողջունում ենք հանդիպումը հյուրընկալելու Ղազախստանի առաջարկը»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Նախատեսվում է, որ ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանը փետրվարի վերջին Բեռլինում կայացած բանակցություններից հետո առաջին անգամ կհանդիպեն ուրբաթ օրը։
«Ինչպես մենք բազմիցս նշել ենք, մենք ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ օրս արձանագրված առաջընթացից և աջակցում ենք երկու երկրներին, երբ նրանք շարժվում են դեպի խաղաղ համաձայնագիր՝ ի շահ ողջ տարածաշրջանի»:
Պետդեպարտամենտը անցյալ ամիս ողջունել է հայտարարությունը, որ երկու երկրները համաձայնել են ընդունել 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը՝ որպես երկու երկրների միջև սահմանի սահմանազատման հիմք:
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է: Այս մասին ասել է ՌԴ նախագա...
Նիկոլ Փաշինյանը ՌԴ է մեկնել․ նախատեսվում է ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի հանդիպումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությու...
ՀՀ-ն վարում է և պետք է վարի արտաքին ինքնուրույն քաղաքականություն․ վարչապետ
Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան պետություն է, և մենք սա պետք է ունենք ոչ միայն որպես նպատակ, այլ նաև գործողությունն...
Սրբազանը՝ հանրահավաքներին փողով մասնակցելու Հովիկ Աղազարյանի հայտարարության մասին
Դատախազությանը, ԱԱԾ-ին հորդորում եմ գնալ այդ հայտարարությունների հետևից և նախաձեռնել իրավական գործընթաց: Այս մասին այսօր...