Հրդեհ Աբովյան փողոցում
Մայիսի 8-ին, ժամը 11:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցի շենքերից մեկի մուտքից ծուխ է նկատվում: Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Աբովյան փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում գործող բարի խոհանոցում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:47-ին, մարվել՝ 12:22-ին: Խոհանոցային տարածքում (15 քմ) մասամբ այրվել են գույքը և կենցաղային տեխնիկան:


Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներ են հնչել Աշտարակում
Մայիսի 9-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում ՀՀ ազգային անվտանգոթյան ծառայության Արագած...
Գետն ընկած ավտոբուսի 15 ուղևորներից 4-ը մահացել են․ Սանկտ Պետերբուրգ
Սանկտ Պետերբուրգում գետն ընկած ավտոբուսի 15 ուղևորներից 4-ը մահացել են։ Այս մասին հայտնում ՌԻԱ Նովոստին` հղում անելով ար...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա զոհ, վիրավորներ
Այսօր՝ մայիսի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ ժողո...
Երևանի կենտրոնում երիտասարդը շենքի տանիքից ընկել է ավտոմեքենայի վրա․ նա մահացել է
Այսօր՝ մայիսի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատի...