Երևան-Սևան ճանապարհին «Զիլ» է կողաշրջվել. 110 գազի բալոն լցվել է երթևեկելի հատված
Երևան–Սևան ճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել` «Զիլ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի մասին ահազանգը ստացվել է մայիսի 10-ին, ժամը 11:00-ին։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ճանապարհի մոտ 55-րդ կմ-ին կողաշրջվել է «Զիլ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ․ Ղ․), որը բեռնված է եղել գազի բալոններով»,– ասված է հաղորդագրությունում։
Ջրափրկարարներն ավտոճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են 110 հատ գազի բալոն, ուղղել ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից։
Նմանատիպ հոդվածներ
Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել
Մայիսի 19-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13:00-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանութ...
Սյունիքի մարզում վթարված ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել. ՔԿ
Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները...
Արագածոտնում տեղի ունեցած վթարից տուժածներից երկուսը հիվանդանոցում մահացել են․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել
Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածներից երկուսը զոհվել են, երկուսի վիճակը գնահատվում է միջին ծանրու...
Այրվել է MAN մակնիշի ավտոբուս. ՆԳՆ ՓԾ
Մայիսի 7-ին, ժամը 16:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասի թիվ 41 շ...