ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միջպետական ճանապարհ փակելը լավ բան չի․ Հակոբ Արշակյան
Երբ որ Հայաստանում հեղափոխություն էր տեղի ունենում, Հայաստանում քաղաքացին իշխանություն ընտրելու խնդիր ուներ, որովհետև իր ձայնը կեղծվում էր, քաղաքացին չէր կարողանում Սահմանադրությամբ իրեն տրված իր իշխանությունն իրացնել. այսօր այդ իրավիճակը չկա: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ինքը հայտարարել է, որ միջպետական ճանապարհներ փակելը լավ բան չէ, մինչդեռ իրենք իշխանության են եկել հենց ճանապարհ փակելով:
«Այո, ես համարում եմ, որ միջպետական ճանապարհ փակելը լավ բան չի, որովհետեւ դա տնտեսության զարգացման դեմ է, Հայաստանում օրինական ընտրված իշխանությունների դեմ ակցիա անելու ձեւ չի: Ճանապարհ փակել, աղմուկ անել, ակցիա անել, որպեսզի քո քո խոսքը տեղ հասնի, բանը դրան չի հասնում»,- ասել է նա:
Արշակյանը հրաժարվել է այլ հարցերի պատասխանել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դրանից հետո լինելու է մի պարզ բան՝ սկսվելու է պատերազմ․ Փաշինյան
Առաջարկվում է կասեցնել սահմանազատման գործընթացը, այսինքն կասեցվի ՀՀ անվտանգության երաշխիքների ձեւավորման գործընթացը, այս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ասաց՝ ինչու են խուսափում ասել, թե կոնկրետ որ քարտեզների հիման վրա է արվում սահմանազատումը
Ալմա-Աթայի հռչակագիրը խաղաղության պայմնագրում ներառելու հարցը այն օրակարգերից մեկն է, որ պետք է քննարկվի առաջիկայում Ալմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը ջուրը թափեց քաղաքացու իրավունքը ներկայացնելիս
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «Զրույցներ պետության մասին 4. իրավունք, իրավազորություն, ինքնիշխանություն, տարա...
Պեսկովը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է: Այս մասին ասել է ՌԴ նախագա...