ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ասաց՝ ինչու են խուսափում ասել, թե կոնկրետ որ քարտեզների հիման վրա է արվում սահմանազատումը
Ալմա-Աթայի հռչակագիրը խաղաղության պայմնագրում ներառելու հարցը այն օրակարգերից մեկն է, որ պետք է քննարկվի առաջիկայում Ալմաթիում երկու երկրների ԱԳ նախարարների գլխավորությամբ տեղի ունենալիք հանդիպման ժամանակ: Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ալմաթիի հռչկագիրը որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման բազային սկզբունք ընդունված է երկու երկրների կողմից: Դա անշրջելի իրողություն է, որովհետեւ դա արձանագրված է երկու երկրների կողմից բարձր մակարդակով:
Ինչ վերաբերում է սահմանազատման բուն գործընթացին, ապա այն տեղի է ունենում ԽՍՀՄ իրավաբանական ուժ ունեցող ամենավերջին քարտեզների հիման վրա: Սա կարեւոր արձանագրում է»,- ասաց նա
Փաշինյանը խուսափեց ասել, թե կոնկրետ որ քարտեզների հիման վրա եւ դա բացատրեց այսպես. «Գիտեք, որ մենք չենք ուզում կոնկրետ քարտեզի թվարկմամբ սահմանափակվել, որովհետեւ մեզ համար կարեւոր է ՀՀ սահմանի պարագծի ամբողջական սահմանազատումը ապահովելուն միտված իրավական հիմքերի արտահայտումը: Մենք ըստ այդմ գործում ենք նաեւ գործնականում: Մենք գործում ենք այդ տրամաբանությամբ, օգտագործվում են քարտեզներ, որոնք արտահայտում են ԽՍՀՄ փլուզման պահին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա սահմանները»:
Նա խոսեց նաեւ սահմանային սյուներ տեղադրելու մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դրանից հետո լինելու է մի պարզ բան՝ սկսվելու է պատերազմ․ Փաշինյան
Առաջարկվում է կասեցնել սահմանազատման գործընթացը, այսինքն կասեցվի ՀՀ անվտանգության երաշխիքների ձեւավորման գործընթացը, այս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը ջուրը թափեց քաղաքացու իրավունքը ներկայացնելիս
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «Զրույցներ պետության մասին 4. իրավունք, իրավազորություն, ինքնիշխանություն, տարա...
Նիկոլ Փաշինյանը ՌԴ է մեկնել․ նախատեսվում է ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի հանդիպումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից։...
ՀՀ-ն վարում է և պետք է վարի արտաքին ինքնուրույն քաղաքականություն․ վարչապետ
Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան պետություն է, և մենք սա պետք է ունենք ոչ միայն որպես նպատակ, այլ նաև գործողությունն...