Փաստաբանը` հավաքներին մասնակցելու դեպքում աշխատակիցներին աշխատանքից հեռացնելու զգուշացումների մասին
Տեղեկություններ ենք ստանում, որ պետական և համայնքային որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է, որ «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքներին մասնակցելու դեպքում կհեռացվեն աշխատանքից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը.
«Այդ առթիվ՝
1) Հայտարարում ենք, որ պատրաստ ենք նշված քաղաքացիներին ևս տրամադրել անվճար իրավաբանական օգնություն։
2) Խորհուրդ ենք տալիս չընդունել սեփական ձեռքով աշխատանքից ազատվելու դիմում գրելու «հորդորները»։
3) Խորհուրդ ենք տալիս նման սպառնալիքները ձայնագրել։
Հիշեցնում ենք մեր շուրջօրյա թեժ գծի հեռախոսահամարը՝ 095088787։ «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն «ուրիշի անձնական իրերի վրա հետքեր թողնելու համար». փաստաբան
ՀՀ քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն «ուրիշին տհաճություն պատճառելու» համար: Այս մասին Facebook-ի իր էջում գ...
Մայիսի 11-ին Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը փակ կլինի
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ տանող թունելի՝ հին ԼԵԴ լույսերը նորերով փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝...
Ոստիկանները հեռացան Կիրանցից
Այն պահից, երբ Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը հայտարարեց սահմանազատման գործընթացի դադարեցման իր տեղեկություններ...
Կրակոցը եղել է զինծառայողի կզակի հատվածում. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանը մահացել է կզակի շրջանում ստացած հրազենային վիրավորման հետևանքով։ Տեղեկ...