Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի քանի՞ վետերան կա
Հայաստանի Հանրապետությունում Հայրենական մեծ պատերազմի 44 վետերան կա և բոլորի սոցիալական պաշտպանվածությունն իրականացվում է օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետի տեղակալ Արթուր Կեսոյանը՝ ներկայացնելով Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական արտոնությունները:
«Ներկա պահին մենք շարժվում ենք հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին օրենքով, ըստ որի Հայրենական մեծ պատերազմի վետերաններ են Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող այն անձինք, ովքեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին, ինչպես նաև պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակիցները և ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները»,- ներկայացրեցլ է նա:
Վետերանների սոցիալական պաշտպանվածությունն իրականացվում է օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:
Նա տեղեկացրել է՝ վետերաններն իրավունք ունեն պետական պատվերի շրջանակներում ստանալ անվճար բժշկական օգնություն և բժշկական սպասարկում, ինչպես նաև արտոնյալ պայմաններով ստանալ առողջարանային բուժման ուղեգրեր` զինծառայողների համար օրենքով սահմանված կարգով: Վետերաններին էլեկտրաէներգիայից և տրանսպորտից օգտվելու նպատակով, իսկ հաշմանդամ վետերաններին` նաև գազի, ջրամատակարարման, ջրահեռացման և ջերմամատակարարման վարձերը վճարելու համար տրվում է ամենամսյա դրամական օգնություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով:
«Հաշմանդամ վետերաններն իրավունք ունեն նաև` 50 տոկոս զեղչով վճարել բնակարանի, աղբահանության, հեռախոսի և ռադիոյի վարձերը, ստանալ անվճար պրոթեզավորում և վերականգնողական պարագաներ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»,- հայտնել է նա:
Կեսոյանը ընդգծել է՝ վետերանները ստանում է ամենամսյա պատվովճար՝ 100 հազար դրամի չափով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Պատվովճարի գումարը հարկման ենթակա չէ և չի հաշվառվում վետերանների կամ նրանց ընտանիքների սոցիալական կարիքավորության աստիճանը որոշելիս: Հոդվածով սահմանված արտոնությունների իրականացման ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ հոդվածներ
Ջրի երկրում ջուրը ժամո՞վ են դարձնում․ քաղաքացիներն ահազանգում են․ պարզաբանում
«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ը դեռ նախորդ տարի դեկտեմբերին հրապարակել է ջրամատակարարման գրաֆիկ, այն է՝ առաջիկա ամիսներին, որոշ հատվ...
Երևանում 50 տարվա պատմություն ունեցող մսուր մանկապարտեզը մոտ 2 տարի է չի վերաբացվում․ ծնողներն ահազանգում են
50 տարվա պատմություն ունեցող Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 124 հասցեում գտնվող N 95 մսուր մանկա...
Ոստիկանության հորդորորը՝ այսօր կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին
ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում և շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահ...
ԱԱԾ հաղորդագրությունը՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը սահմանադրական կարգի պահպանման իր գործառույթի շրջանակներում հորդորում է 2024 թվակա...