Գառնիկ Դանիելյանը մեկնաբանել է ԱԱԾ–ի հաղորդագրությունը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները հակասահմանադրական որևէ քայլ չեն արել։ Այս մասին՝ մեկնաբանելով ԱԱԾ–ի հաղորդագրությունը, Աբովյան քաղաքում լրագրողների հետ զրույցում ասել է շարժման մասնակից, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը։
«Ես սա դիտարկում եմ որպես սպառնալիք սեփական ժողովրդի նկատմամբ։ Իմ կոչն է բոլոր այն մարդկանց, որոնք ծառայության մեջ են, որևէ կերպ չփորձեն բռնություն կիրառել կամ վախեցնել կամ սպառնալ իրենց խաղաղ ակցիաներն իրականացնող քաղաքացիների նկատմամբ»,- շեշտեցլ է Դանիելյանը։
Նա իր հերթին հարց է ուղղել ԱԱԾ-ին և այն կառույցներին, որոնք պարտավոր են ապահովել մեր երկրի ազգային անվտանգությունը. «Արդյոք այսօր ՀՀ անվտանգությունն ապահովվա՞ծ է»։ Դանիելյանը շեշտել է՝ այս պայքարը նրա համար է, որ երկրի սահմանները պաշտպանված լինեն, յուրաքանչյուրն իր գործով զբաղվի։
Նրա խոսքով՝ «ամեն մի կառույց իր գործը չի արել, դրա համար հասել ենք էս օրին»։
Հիշեցնենք՝ առավոտյան ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ հորդորելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ, նախազգուշացրել էր, որ սահմանադրական կարգին սպառնացող, ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է: Այս մասին ասել է ՌԴ նախագա...
Նիկոլ Փաշինյանը ՌԴ է մեկնել․ նախատեսվում է ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի հանդիպումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությու...
ՀՀ-ն վարում է և պետք է վարի արտաքին ինքնուրույն քաղաքականություն․ վարչապետ
Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան պետություն է, և մենք սա պետք է ունենք ոչ միայն որպես նպատակ, այլ նաև գործողությունն...
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել։ «Նախապես ձեռքբերված պայմանավորածություններին համապատասխան, Հայաստանի և Ադրբեջան...