Բագրատ սրբազանը նոր ժամանակ տվեց Նիկոլ Փաշինյանին՝ հրաժարական տալու
Մեկ ժամն անցավ, ՀՀ վարչապետը հրաժարական չտվեց. Բագրատ սրբազանը Հանրապետության հրապարակում հանրահավաքի մասնակիցներին ուղղված խոսքում նոր ժամանակ տվեց Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալու համար` մինչև 20։00–ն։
«Ժողովուրդ ջան, զգում եք, չէ՞, ով է կառավարում այս երկիրը։ Ստախոսությունների շարքը մինչև այս ժամն էլ չի ընդհատվում։ Ասել էր, չէ՞, որևէ խնդիր լինի, կհավաքվեք հրապարակում, ես ձեզ կներկայացնեմ մանրամասն և դուք կասեք «այո» կամ «ոչ»։ Երևի մարդ չկա հրապարակում, հա՞։ Կամ էլ նա մեզ մարդ չի համարում։ Մենք շատ խաղաղ, շատ հանգիստ, համբերությամբ կսպասենք մինչև ժամը 20.00–ն, մինչև զանգերի խփելը»,–ասաց Բագրատ սրբազանը։
Հանրապետության հրապարակում շարունակվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցների հանրահավաքը։ Ավելի վաղ Բագրատ սրբազանը դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ պահանջել էր նրա հրաժարականը՝ վերջնաժամկետ տալով մինչ ժամը 19.40-ը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։
Նմանատիպ հոդվածներ
«Սևանի հոգեկան առողջության» կենտրոնը` Փաշինյանի հոգեկան առողջության վերաբերյալ տարածվող փաստաթղթի մասին
Համացանցում այսօր «Սեւանի հոգեկան առողջության» կենտրոնի պաշտոնական կնիքով փաստաթուղթ է շրջանառվում, որտեղ կենտրոնը մտահո...
Որքան ձայն է պետք ընդդիմությանը ՀՀ վարչապետին իմպիչմենտ հայտարարելու համար
Որքան ձայն է պետք ընդդիմությանը ՀՀ վարչապետին իմպիչմենտ հայտարարելու համար: Ընթացակարգը սկսելու համար հարկավոր է նե...
Որևէ տեսակի ուժ չի կարող հայոց ոգին, փառավոր ոգին ընկճել․ Բագրատ Սրբազան
Ոչ երկնքում, ոչ երկրի վրա, ոչ իշխանություններ, ոչ պետություններ, որևէ տեսակի ուժ չի կարող հայոց ոգին, փառավոր ոգին ընկճե...
Փաշինյանը նշել է, թե ինչն է եղել ՀԱՊԿ-ի հետ մեր ամենամեծ խնդիրը
Մայիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսի...