Ամիրբեկովն ասել է՝ ինչ կանի Ադրբեջանը, եթե ՀՀ-ն հրաժարվի Զանգեզուրով անցնող ճանապարհից և երկաթուղուց
Այսպես ասած «Զանգեզուրի միջանցք»-ի բացումը կօգնի Հայաստանին ոչ միայն բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, այլեւ լրացուցիչ եկամուտներ ստանալ տարանցման վճարներից: Գերմանական «Zeit» թերթին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ըստ Ամիրբեկովի, այս կերպ Հայաստանը նույնպես կարող էր հաղթահարել իր մեկուսացումը։
Նա ընդգծել է, որ եթե պաշտոնական Երևանը հրաժարվի Զանգեզուրով անցնող ճանապարհից և երկաթուղուց, Ադրբեջանը նման երթուղի կկառուցի Իրանի տարածքով։
«Մենք կարող ենք ճանապարհ և երկաթուղի կառուցել ավելի հարավ՝ Իրանի մեջով, և այն ընդամենը 10 կմ երկար կլինի», - ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է: Այս մասին ասել է ՌԴ նախագա...
Նիկոլ Փաշինյանը ՌԴ է մեկնել․ նախատեսվում է ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի հանդիպումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությու...
ՀՀ-ն վարում է և պետք է վարի արտաքին ինքնուրույն քաղաքականություն․ վարչապետ
Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան պետություն է, և մենք սա պետք է ունենք ոչ միայն որպես նպատակ, այլ նաև գործողությունն...
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել։ «Նախապես ձեռքբերված պայմանավորածություններին համապատասխան, Հայաստանի և Ադրբեջան...