ԱԱԾ-ն պնդում է՝ Արշակ Սրբազանին ԱԱԾ չեն հրավիրել. «Փաստինֆո»
ՀՀ ԱԱԾ-ն պնդում է՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը չի հրավիրվել ԱԱԾ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասացին կառույցից։
Հիշեցնենք, որ «168 Ժամ» լրատվականը գրել էր, որ իշխանությունների կողմից հետապնդումների պատճառն Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ակտիվությունն է, նրա կոշտ դիրքորոշումներով քննադատական ելույթները, հարցազրույցները, և հատկապես ապրիլի 23-ին` Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ջահերով երթի ժամանակ Ծիծեռնակաբերդում նրա ունեցած ելույթը։
Մայր Աթոռից Արշակ Սրբազանի՝ ԱԱԾ հրավիրվելու լուրը չեն հերքել։ Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ասաց, որ հարկ նկատելու դեպքում Արշակ Սրբազանը կարձագանքի։
«Նշենք, որ օրենսդրական փոփոխություններից հետո ԱԱԾ-ն քրեական վարույթներ նախաձեռնելու լիազորություն այլևս չունի, ԱԱԾ քննչական դեպարտամենտը լուծարվել է, իսկ համապատասխան ստորաբաժանումը՝ տեղափոխվել է ՔԿ և չի բացառվում, որ ԱԱԾ-ն Սրբազանին հրավիրել է «զրուցելու»»,– գրել է կայքը։
Նմանատիպ հոդվածներ
Կիրանցից 31 քաղաքացի տարվել է Տավուշի ոստիկանության տարածքային բաժին. Sputnik
31 քաղաքացի տարվել է Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժին, Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ մամուլի ծառայություն...
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնшկ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Հայաստանի ներքին գործերի նախարարությունը հերքում է տարածվող լուրերը, թե ոստիկանությունը Կիրանցում լուսաձայնային նռնակ է...
Իրավիճակը՝ Հայաստանի ճանապարհներին. Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից...
Դամասկոսի Հայոց թեմն իր աջակցությունն է հայտնել Բագրատ Սրբազանի առաջնորդած՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Դամասկոսի Հայոց թեմն իր աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանի առաջնորդած՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը: «Մեր մ...