ՆԳՆ–ն հերքում է մամուլում տարածված լուրերը
Ներքին գործերի նախարարությունը հերքում է մամուլում տարածված լուրերը, թե ոստիկանության կենտրոնական ապարատը իբր մարզային բաժանմունքներից պահանջել է ներկայացնել այն ոստիկանների անունները, որոնք իրենց աշխատանքային գործունեության ընթացքում չեն խորշում բռնություն գործադրելուց։
«Հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ ՆԳՆ ոստիկանությունն իրականացնում է և շարունակելու է իրականացնել բացառապես օրենքով իրեն վերապահված գործառույթներ։ Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ։ Կոչ ենք անում չհրապարակել չճշտված տեղեկություններ և անհիմն չթիրախավորել ՆԳ նախարարությանն ու ենթակա ծառայությանը՝ Ոստիկանությանը»,- «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ասել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Լրատվական կայքերից մեկը հրապարակմամբ է հանդես եկել, որում նշված է, թե, իբր «տեղեկություններ կան, որ ոստիկանության կենտրոնական ապարատը մարզային բաժանմունքներից ցուցակներ է պահանջել՝ կոնկրետ թիվ և ոստիկանների անուններ, որոնք իրենց աշխատանքային գործունեության ընթացքում աչքի են ընկել բռնարարքներով և չեն խորշում բռնություններ գործադրելուց»՝
Նմանատիպ հոդվածներ
«Սևանի հոգեկան առողջության» կենտրոնը` Փաշինյանի հոգեկան առողջության վերաբերյալ տարածվող փաստաթղթի մասին
Համացանցում այսօր «Սեւանի հոգեկան առողջության» կենտրոնի պաշտոնական կնիքով փաստաթուղթ է շրջանառվում, որտեղ կենտրոնը մտահո...
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանը
Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է Տավուշի թեմի առաջ...
Փաշինյանը նշել է, թե ինչն է եղել ՀԱՊԿ-ի հետ մեր ամենամեծ խնդիրը
Մայիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսի...
Պուտինն ու Փաշինյանն առանձնազրույց կունենան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին երկկողմ հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որոնք քննարկմ...