ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քննարկում ենք, թե վերջնական ինչ տեսք կունենա «Կասկադ» համալիրը․ Ավինյան
Դեյվիդ Հոթսոնի և ավելի քան հիսուն ճարտարապետներից ու ճարտարագետներից կազմված թիմի հիմնական անդամների հետ քննարկում ենք այն տարբերակները, թե վերջնական ինչ տեսք կունենա «Կասկադ» համալիրը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Երևանցիների և զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը՝ Կասկադը, կհասցվի ավարտուն տեսքի:
Նախագիծն այն է, ինչ եղել է նախագծված նախկինում և մենք հիմա Նյու Յորքի ճարտարապետ Դեյվիդ Հոթսոնի և ավելի քան հիսուն ճարտարապետներից ու ճարտարագետներից կազմված թիմի հիմնական անդամների հետ քննարկում ենք այն տարբերակները, թե վերջնական ինչ տեսք կունենա «Կասկադ» համալիրը:
Ներկայացված էսքիզները նախագծվել են «Գաֆէսճեան» թանգարանի համար. շենքի նախագիծն ու հիմքերի կառուցումն արդեն ավարտված էր, երբ շինարարությունը դադարեցվեց 2009թ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով:
Մասնագիտական թիմն այժմ պատրաստ է թարմացնել թանգարանի նախագիծը՝ հարմարեցնելով այն ժամանակակից պահանջներին ու կենտրոնացնել ուժերը՝ շինարարությունը վերսկսելու համար»,-գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին, հոգևոր Հայաստանը՝ նոր Հայաստանին. Բագրատ Սրբազան
Եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին, հոգևոր Հայաստանը՝ նոր Հայաստանին: Այս մասին ասում է Բագրատ Սրբազանը Կիրանցում: Տեսա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ մեկը դառնում է պաշտոնյա, 3 ամիս հետո նայում ես` չափերը ինչ է դարձել, զարմանում ես. Բագրատ Սրբազան
Որ մեկը դառնում է պաշտոնյա, 3 ամիս հետո նայում ես` չափերը ինչ է դարձել, զարմանում ես: Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիրանց գյուղը երբեք չի իմացել տենց բաներ, որ բաժանված լինի երկու մասի. Գառնիկ Դանիելյան
Կիրանցը հազարամյա պատմություն ունի, հուշարձաններ, եկեղեցիներ։ Այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիրանցի ժողովուրդն այստե՛ղ է․ Բագրատ Սրբազանը ողջունել է նրանց
«Կիրանցի ժողովուրդն այստե՛ղ է»,– ասաց Բագրատ Սրբազանը ողջունելով նրանց: Նշենք, որ այս պահին շարժման մասնակիցները Աբովյան...