ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևի տիկին Զախարովային այդպես էր հարմար արձագանքել․ Ալեն Սիմոնյան
Ես գրություն չեմ ստացել, իմ գործընկերոջը հարցրեք, ես միայն կարող եմ ասել, որ շատ վաղուց իմ գործընկերն այդ պատասխանը ուղարկել էր, ուղղակի այդ րոպեին երևի տիկին Զախարովային հարմար էր այդպես արձագանքել և չարձագանքել մյուս մասին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք պատասխանելու է ՌԴ պետդումայի ուղարկած գրությանը։
«Դե պարզ է չէ՞, որ այդպես բեմականացված հարց ու պատասխան է մշտապես տեղի ունենում։ Նամակն ուղարկել են Սարգիս Խանդանյանին, Սարգիս Խանդանյանն էլ մեկ-երկու օր հետո պատասխանել է»,- լրագրողներին ասել է Ալեն Սիմոնյանը։
Նա ասաց, թե տեղյակ է՝ ինչ են պատասխանել ռուսական կողմին, սակայն չմանրամասնեց։
«Տեղյակ եմ, բայց չեմ ասի։ Դա ինձ չի վերաբերում։ Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ՝ ճիշտ եմ ասել, նույնը պատրաստ եմ այսօր ու մշտապես կրկնել»,- ասել է ԱԺ նախագահը։
Ավելի վաղ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել էր հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ։
«Մենք չենք անտեսի այս կարգի ռուսաֆոբ, հակառուսական ելույթները։ Մեր գործընկերն արդեն հատել է բոլոր կարմիր գծերը»,- ասել էր Մատվիենկոն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դրանից հետո լինելու է մի պարզ բան՝ սկսվելու է պատերազմ․ Փաշինյան
Առաջարկվում է կասեցնել սահմանազատման գործընթացը, այսինքն կասեցվի ՀՀ անվտանգության երաշխիքների ձեւավորման գործընթացը, այս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ասաց՝ ինչու են խուսափում ասել, թե կոնկրետ որ քարտեզների հիման վրա է արվում սահմանազատումը
Ալմա-Աթայի հռչակագիրը խաղաղության պայմնագրում ներառելու հարցը այն օրակարգերից մեկն է, որ պետք է քննարկվի առաջիկայում Ալմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը ջուրը թափեց քաղաքացու իրավունքը ներկայացնելիս
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «Զրույցներ պետության մասին 4. իրավունք, իրավազորություն, ինքնիշխանություն, տարա...
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել։ «Նախապես ձեռքբերված պայմանավորածություններին համապատասխան, Հայաստանի և Ադրբեջան...