Սա լարվածության աննախադեպ փուլ է. Պեսկով
Ոչ ռազմավարական միջուկային ուժերի զորավարժությունները, որոնց մասին այսօր հայտարարել է ՌԴ ՊՆ-ն, կապված են ուկրաինական հակամարտության «լարման աննախադեպ փուլի» հետ։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ Արևմուտքն Ուկրաինայում լարվածության նոր, աննախադեպ փուլ է հրահրում, դա պահանջում է պատասխան միջոցներ Մոսկվայի կողմից։
Պեսկովի խոսքով՝ զորավարժությունները հրահրել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնի վերջին հայտարարությունները։
«ՊՆ-ն ամեն ինչ սպառիչ ասել է: Եթե հարցնում եք, թե ինչ հայտարարությունների մասին է խոսքը, ապա դրանք Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարի, Մակրոնի ու ամերիկացիների խոսքերն են ՆԱՏՕ-ի զինվորներին մարտադաշտ դուրս բերելու մտադրությունների վերաբերյալ: Սա լարվածության աննախադեպ փուլ է, որը պահանջում է հատուկ ուշադրություն և հատուկ միջոցներ»,- մամուլի ասուլիսի ժամանակ պարզաբանել է Դմիտրի Պեսկովը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել։ «Նախապես ձեռքբերված պայմանավորածություններին համապատասխան, Հայաստանի և Ադրբեջան...
ՀՀ-ն վարում է և պետք է վարի արտաքին ինքնուրույն քաղաքականություն․ վարչապետ
Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան պետություն է, և մենք սա պետք է ունենք ոչ միայն որպես նպատակ, այլ նաև գործողությունն...
Պեսկովը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է: Այս մասին ասել է ՌԴ նախագա...
Տավուշում հայտարարված «սահմանազատման» գործընթացը գաղտնի է. Արման Թաթոյան
Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտո...