Իրանը պատրաստ է միջուկային տեխնոլոգիաները փոխանցել այլ երկրներին. Մոհամադ Էսլամի
Թեհրանը պատրաստ է միջուկային տեխնոլոգիաները փոխանցել այլ երկրներին՝ գիտելիքների փոխանակման նոր համակարգ ստեղծելու նպատակով։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին։
Էսլամին ներկա է գտնվել Միջուկային ֆիզիկայի և տեխնոլոգիաների առաջին միջազգային խորհրդաժողովին ընդառաջ Սպահանում անցկացվող խաղաղ ատոմի ոլորտում Իրանի ձեռքբերումների ցուցահանդեսին:
«Իմպերիալիստ պետությունների գերիշխանության դեմ պայքարելու համար մենք պատրաստ ենք այլ երկրներին փոխանցել այդ (միջուկային – խմբ.) տեխնոլոգիաները, որ կոտրվեն արգելքները և այլ գիտական կարգ առաջանա։ Դա գործիքներ է պահանջում, և քայլերից մեկը միջուկային ոլորտում ձեռքբերումների ցուցահանդեսի անցկացումն է», - ասել է նա։
Մայիսի 6-8-ը Սպահանում տեղի են ունենում Ատոմային էներգիայի երեսուներորդ ազգային համաժողովը և Միջուկային ֆիզիկայի և տեխնոլոգիայի առաջին միջազգային համաժողովը: Համաժողովի գլխավոր մասնակիցներն են ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին և Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության (ՄՀԱԷԿ) ղեկավար Մոհամադ Էսլամին:
Նմանատիպ հոդվածներ
«Սևանի հոգեկան առողջության» կենտրոնը` Փաշինյանի հոգեկան առողջության վերաբերյալ տարածվող փաստաթղթի մասին
Համացանցում այսօր «Սեւանի հոգեկան առողջության» կենտրոնի պաշտոնական կնիքով փաստաթուղթ է շրջանառվում, որտեղ կենտրոնը մտահո...
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանը
Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է Տավուշի թեմի առաջ...
Պուտինն ու Փաշինյանն առանձնազրույց կունենան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին երկկողմ հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որոնք քննարկմ...
Հյատնի է, թե մինչ այսօր ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին թվով քանի սահմանային սյուն է տեղադրվել
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշ...