Քաղաքականություն
Մակրոնը մտադիր է Ծինփինի հետ քննարկել ընթացիկ բոլոր հակամարտություններում հրադադարի հարցը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ ակտիվորեն քննարկել 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի ժամանակ ընթացիկ բոլոր հակամարտություններում հրադադարի հարցը: Այս մասին Մակրոնն ասել է La Tribune-ին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Մակրոնը նշել է, որ Օլիմպիական զինադադարը պետք է ուղերձ լինի ողջ աշխարհին՝ հայտնելով, որ այս թեման ևս կքննարկի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի հետ:
Նրա խոսքով՝ խոսքը բոլոր հակամարտությունների, այդ թվում՝ Ուկրաինայում հրադադարի մասին է։
«Պետք է ամեն տեղ փորձել հասնել հրադադարի», - նշել է Ֆրանսիայի առաջնորդը:
Նա ընդգծել է, որ պետք է փորձ արվի ամենուր հրադադարի հասնել:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Սերժ Սարսգսյանը խոսել է հետընտրական զարգացումների տարբերակների մասին
3.0
Պուտինը ստորագրեց աղմկահարույց օրենքը
3.0
Եթե բացատրեն, որ մանդատները չվերցնելու դեպքում Նիկոլը գնու՞մ է, հարց չկա. Շարմազանով
5.0