Աստված Ուկրաինայի դաշնակիցն է. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է երկրի բնակիչներին Սուրբ Զատիկի կապակցությամբ՝ Աստծուն անվանելով Ուկրաինայի «դաշնակիցը» Ռուսաստանի հետ պատերազմում։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ Սուրբ Զատիկը խորհրդանշում է «մարդու հոգու ազատագրումը չարի և խավարի ստրկությունից», ինչպես նաև «բարու և արդարության հաղթանակը, կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ»։
«Աստվածաշունչը մեզ սովորեցնում է սիրել մեր մերձավորին։ Եվ ներկան մեզ ցույց տվեց այս բառի իրական իմաստը: Երբ բոլորս մտերմացանք միմյանց հետ։ Իսկ նախկին հարևանը, որ անընդհատ մեր եղբայր էր ուզում դառնալ, մեզանից հավերժ հեռու է։ Նա դրժել է բոլոր պատվիրանները, մեր տունն է պահանջել, եկել է մեզ սպանելու։ Աշխարհը սա տեսնում է. Աստված գիտի սա: Եվ մենք հավատում ենք, որ Աստված ուսին շևրոն ունի՝ Ուկրաինայի դրոշով։ Այնպես որ, նման դաշնակցի դեպքում կյանքն անպայման կհաղթի մահին», - ասել է Զելենսկին:
Հավելենք, որ Ուկրաինայի նախագահի ուղերձը տոնի կապակցությամբ հրապարակվել է նրա սոցիալական ցանցերում և կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Կարո՞ղ է պարզվի, որ պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է.վարչապետ
«Ժողովրդավարության դպրոցի»1-ին հոսքի շրջանավարտների կրթական ծրագրի ամփոփմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել:&...
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել։ «Նախապես ձեռքբերված պայմանավորածություններին համապատասխան, Հայաստանի և Ադրբեջան...
Տավուշում հայտարարված «սահմանազատման» գործընթացը գաղտնի է. Արման Թաթոյան
Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտո...
Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու պահանջը ԱԱԾ է ուղարկվել
ՀՀ գլխավոր դատախազությունն Ազգային անվտանգության ծառայություն է ուղարկել փաստաբան Արա Զոհրաբյանի պահանջը՝ քրեական պատասխ...