Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը Փարիզում հեծանվորդի է վրաերթի ենթարկել
Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրյունո Լը Մերը Փարիզում հեծանվորդի է վրաերթի ենթարկել: Այս մասին տեղեկանում ենք ֆրանսիական լրատվամիջոցներից:
Նշվում է, որ dեպքը տեղի է ունեցել մայիսի 3-ին`ժամը 19.30-ի սահմաններում, Փարիզի վեցերորդ շրջանում։ Ենթադրվում է, որ հեծանվորդը կարմիր լույսի տակ է անցել, երբ նրան վրաերթի է ենթարկել նախարարը, ով իր անձնական մեքենան վարելիս է եղել:
Հեծանվորդը տեղափոխվել է հիվանդանոց: Ենթադրվում է, որ նա գլխի վնասվածք է ստացել։
Նախարարը չի տուժել, բայց ստիպված է եղել արյան մեջ ալկոհոլի և թմրանյութերի պարունակության թեստեր անցնել, որոնց արդյունքը բացասական է եղել:
Նմանատիպ հոդվածներ
Կարո՞ղ է պարզվի, որ պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է.վարչապետ
«Ժողովրդավարության դպրոցի»1-ին հոսքի շրջանավարտների կրթական ծրագրի ամփոփմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել:&...
Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու պահանջը ԱԱԾ է ուղարկվել
ՀՀ գլխավոր դատախազությունն Ազգային անվտանգության ծառայություն է ուղարկել փաստաբան Արա Զոհրաբյանի պահանջը՝ քրեական պատասխ...
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել։ «Նախապես ձեռքբերված պայմանավորածություններին համապատասխան, Հայաստանի և Ադրբեջան...
Տավուշում հայտարարված «սահմանազատման» գործընթացը գաղտնի է. Արման Թաթոյան
Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտո...