Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար
Թուրքիան հեռանում է օկուպացված Արցախում՝ Ակնայում, ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնից. այս մասին, TRT-ի փոխանցմամբ, հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ մեկնաբանելով կենտրոնի փակումը:
«Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը՝ այն փակելու վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության որոշումից հետո»,- ասել է նա։
Ապրիլի 26-ին հաղորդվել էր, որ օկուպացված Արցախի Ակնայի շրջանում տեղի է ունեցել ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնի փակման հանդիսավոր արարողությունը։
Կենտրոնի բացումը տեղի էր ունեցել 2021 թվականի հունվարի 30-ին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել օկուպացված Արցախից ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերման մասին:
Նմանատիպ հոդվածներ
«Սևանի հոգեկան առողջության» կենտրոնը` Փաշինյանի հոգեկան առողջության վերաբերյալ տարածվող փաստաթղթի մասին
Համացանցում այսօր «Սեւանի հոգեկան առողջության» կենտրոնի պաշտոնական կնիքով փաստաթուղթ է շրջանառվում, որտեղ կենտրոնը մտահո...
Կիրանցում հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա. գյուղապետ
Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանի խոսքով, առավոտյան ժամը 6-ի սահմաններում ոստիկանները մտել են գյուղ, ու մոտ 30 անձի` այդ...
ՀՀ–ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագիծը հավանության արժանացավ
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագծին։«Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախ...
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում բանակցություններին, դրանց անցկացման ժամկետը կհայտա...