Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առևտրի կենտրոն Երեւան». «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 1-ին Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը եւ «Ռենշին» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարությանը ստորագրել են Համաշխարհային առեւտրի կենտրոն (WORLD TRADE CENTER (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրի իրականացման պայմանագիր։
Կնքվել է նաև մեկ այլ եռակողմ պայմանագիր՝ ՀՀ կառավարության, «Ռենշին» ՍՊԸ-ի եւ «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից, որով կստեղծվի «Համաշխարհային առևտրի կենտրոն Երեւան» փակ բաժնետիրական ընկերությունը։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 210 մլն ԱՄՆ դոլար։
Ծրագրով նախատեսվում է ստեղծել կոնֆերանս դահլիճներ՝ միջազգային ֆորումների, գագաթնաժողովների եւ այլ միջոցառումների իրականացման համար, մշակութային հարթակ՝ համերգասրահ, ցուցասրահներ ժամանակակից արվեստագետների համար, EXPO սրահ, գործարար կենտրոն՝ նոր ստարտափների, նախաձեռնությունների եւ գործարար ակտիվություն ծավալելու համար: Զբոսաշրջության նոր լոկացիա՝ այս վայրը կձեւափոխվի հյուրերի հետ շրջանցման ենթակա վայրից այցելության համար պարտադիր վայրի։ Ստացվում է, որ Սարյան 22 հասցեում գտնվող «ՀայՓոստ»-ի շենքի փոխարեն՝ Սարյան եւ Պարոնյան փողոցների միջնամասում կստեղծվի մեծ համալիր շենք։
Հիշեցնենք, որ «Ռենշին» ՍՊԸ-ն գտնվում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հովանավորության ներքո։ Թեպետ ինքը՝ Գրիգորյանը չի հաստատում այդ լուրերը, սակայն «Ռենշին» ՍՊԸ-ի հետ պարբերաբար կնքած պայմանագրերը այլ բան են փաստում»:
Նմանատիպ հոդվածներ
Տավուշում կրակոցներ են՞. ՊՆ-ն մեկնաբանում է
Սոցիալական ցանցերի անհայտ ծագման որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն...
Շատերն ասում են՝ մենք Ադրբեջանին հանձնում ենք 4 գյուղ, ես ասում եմ՝ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ. Փաշինյան
2022թ. հոկտեմբերի 6-ին մենք Ադրբեջանի հետ պայմանավորվել ենք Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջական...
Երաշխիքը, որ Ադրբեջանը նոր, միակողմանի պահանջներ առաջ չի քաշի, մեր դիրքերի լեգիտիմությունն է. Փաշինյան
Երաշխիքը, որ Ադրբեջանը նոր, միակողմանի պահանջներ առաջ չի քաշի, մեր դիրքերի լեգիտիմությունն է։ Այս մասին, այսօր՝ մայիսի 1...
Հնարավոր է՝ ինքնիշխան տարածքից դիրք դուրս գա․սահմանազատված տեղում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու
Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու՝ սահմանի պահպանության համար։ Սահմանի պահպանության հարցը ամ...