Կարապի պարի երաժշտության ներքո չպետք է բերման ենթարկել, այլ կոշտ բերման ենթարկել․ Աղազարյան
Չպետք է պետականության դեմ խնդիրը տեղայնացվի մի բնակավայրի մակարդակի, անհանգստացած երևանցիները այստեղ պետք է համապատասխան միջոցառումներ կազմակերպեն և իրենց գաղափարները տարածեն։ Այնտեղ իրավունք չունեն նման ակցիաներ անել, լուրջ պայմանավորվածություններ կան, որի դեմ բան անելը վտանգավոր է։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Կիրանցը ոստիկանության կողմից շրջափակված լինելու հանգամանքին։
«Պետությունը պետք է շատ կոշտ, բայց ոչ բիրտ ուժ կիրառի, յուրաքանչյուր կիրանցու, քաղաքացու շահերը պետությունը պարտավոր է հոգ տանել։ Կարապի պարի երաժշտության ներքո չպետք է բերման ենթարկել, այլ կոշտ բերման ենթարկել։ Այդ ընթացքում, կարող է մեկի արմունկը կպնի մյուսի այտոսկրին, մի թեթև կապտի։ Մեզ էլ են բերման ենթարկել ու դուբինկով խփել մեր գլխին, բամբակից չենք, չենք մեռել, ոստիկանոթւյունն իր աշխատանքն է անում»,- ավելացրել է Աղազարյանը։
Դիտարկմանը, թե ընդունելի՞ է ձեզ համար Կիրանցում ոստիկանության գործողությունները, պատգամավորը նշել է, որ դեմ է բիրտ ուժի կիրառմանը և դատապարտում է, օրենքով սահմանված մեթոդներով պետք է գործեն, բայց իր համոզմամբ, ոստիկանությունը բարձր մակարդակով իրականացնում է իրենց վրա դրված պարտականությունները։
Նմանատիպ հոդվածներ
Կարո՞ղ է պարզվի, որ պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է.վարչապետ
«Ժողովրդավարության դպրոցի»1-ին հոսքի շրջանավարտների կրթական ծրագրի ամփոփմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել:&...
Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու պահանջը ԱԱԾ է ուղարկվել
ՀՀ գլխավոր դատախազությունն Ազգային անվտանգության ծառայություն է ուղարկել փաստաբան Արա Զոհրաբյանի պահանջը՝ քրեական պատասխ...
Տավուշում հայտարարված «սահմանազատման» գործընթացը գաղտնի է. Արման Թաթոյան
Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտո...
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել։ «Նախապես ձեռքբերված պայմանավորածություններին համապատասխան, Հայաստանի և Ադրբեջան...