Հայ պաշտոնյաների հետախուզման մասին փաստն այդպես էլ չի հաստատվում․ գլխավոր դատախազ
Հայ պաշտոնյաների հետախուզման մասին ադրբեջանական կողմի հայտարարությունները ստուգվում են, սակայն փաստն այդպես էլ չի հաստատվում: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
«Անընդհատ հնչող հետախուզումների վերաբերյալ պնդումները դատախազությունը պարբերաբար մոնիթորինգի և ստուգման է ենթարկում։ Բոլոր այն միջազգային ռեսուրսները, որ մենք ունենք հասկանալու համար՝ հետախուզում կա, թե չկա, բոլոր մեր խողովակներով փաստը չի հաստատվում»,- նշեց Վարդապետյանը։
Նրա խոսքով՝ այդ հայտարարությունները կարող են մանիպուլյատիվ բնույթ ունենալ՝ սադրելու, որ հայկական կողմից էլ նման հայտարարություններ հնչեն։
Նմանատիպ հոդվածներ
Անահիտ Մանասյանը Կիրանցի դպրոցը սահմանազատելու մասին
«Որպեսզի կարողանամ գնահատել կոնկրետ այդ իրավիճակում կա իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակում, թե չկա, պետք է ունենամ հիմնա...
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել․ հայտնի է՝ ինչ են քննարկել
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի...
«ԱՄՆ նախկին դեսպանն աջակցել է Վրաստանում հեղափոխության փորձերին» ․Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն X-ի իր միկրոբլոգում հրապարակել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարի՝ քաղաքականության հարցեր...
Ո՞վ էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը․ Civilnet
Civilnet-ը գրում է․ «Տավուշի Կիրանց բնակավայրի՝ դեպի Վրաստան տանող ճանապարհին ապրիլի 26-ի երեկոյան թեժ իրավիճակ էր ստեղծ...