Գլխավոր դատախազն` Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի մասին
Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը: Այդ մասին այսօր՝ մայիսի 3-ին, Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազության՝ 2023 թվականի գործունեության մասին հաղորդման շրջանակում հետաքրքրվեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ խոսքն ուղղելով Աննա Վարդապետյանին:
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ: Նման ձևաչափով այլ հանդիպում դեռևս տեղի չի ունեցել:
Վարդապետյանը նաև տեղեկացրեց, որ միջազգային գործընկերների հետ հանդիպումների ժամանակ խնդիրը բարձրաձայնվում և պարզաբանվում է:
«Մեկ շաբաթ առաջ շատ բարձր ներկայացվածություն ունեինք դատախազների: Մոտ 30 դատախազ 11 եվրոպական երկրից իմ հրավերով այցելել էր Հայաստան: Հիմնականում գլխավոր դատախազներ և գլխավոր դատախազների տեղակալներ էին, որոնք այս խնդիրներից տեղեկացված են:
Նաև գիտեք, որ գործերից մեկով Ռուսաստանում Ադրբեջանի բլոգեր էր ձերբակալվել: Եվ դա էլի մեր հարցման արդյունքում էր, բայց պատշաճ իրավական ընթացակարգ չստացավ, և քաղաքական որոշակի գործընթացներ սկսվեցին, և մեզ ժամանակ չտրվեց ներկայացնելու փաստաթղթեր, հետո փորձեցին մանիպուլացնել: Դա, իհարկե, արդեն իրավաբանությունից դուրս պատմություն է»,- ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
«Սևանի հոգեկան առողջության» կենտրոնը` Փաշինյանի հոգեկան առողջության վերաբերյալ տարածվող փաստաթղթի մասին
Համացանցում այսօր «Սեւանի հոգեկան առողջության» կենտրոնի պաշտոնական կնիքով փաստաթուղթ է շրջանառվում, որտեղ կենտրոնը մտահո...
Կիրանցում հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա. գյուղապետ
Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանի խոսքով, առավոտյան ժամը 6-ի սահմաններում ոստիկանները մտել են գյուղ, ու մոտ 30 անձի` այդ...
ՀՀ–ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագիծը հավանության արժանացավ
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագծին։ «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նա...
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանը
Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է Տավուշի թեմի առաջ...