ԵՄ-ն Ադրբեջանին լրացուցիչ ավելի քան 2 մլն դոլար կհատկացնի ականազերծման համար
ԵՄ-ն Ադրբեջանին լրացուցիչ 2,1 մլն դոլար կհատկացնի ականազերծման համար: Այս մասին «Ականազերծման գործողությունների եվրոպական թիմի նախաձեռնությունն Ադրբեջանում» միջոցառման ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կուպմանը:
Ավելի վաղ Կուպմանը հայտնել էր, որ Ադրբեջան է ժամանել:
«Ժամանել եմ Ադրբեջան՝ քննարկելու ԵՄ-Ադրբեջան համագործակցությունը COP29-ի, ականազերծման և այլ հարցերի վերաբերյալ: Այցը սկսվել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և արտաքին գործերի փոխնախարար Ֆուադ Ռզաևի հետ արդյունավետ հանդիպումով: Սա կարևոր հնարավորություն է Հարավային Կովկասում կանաչ էներգիայի, տարածաշրջանային կապերի և խաղաղության համար դրական օրակարգ ստեղծելու համար»,- ասել էր նա։
Նմանատիպ հոդվածներ
Անահիտ Մանասյանը Կիրանցի դպրոցը սահմանազատելու մասին
«Որպեսզի կարողանամ գնահատել կոնկրետ այդ իրավիճակում կա իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակում, թե չկա, պետք է ունենամ հիմնա...
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել․ հայտնի է՝ ինչ են քննարկել
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի...
«ԱՄՆ նախկին դեսպանն աջակցել է Վրաստանում հեղափոխության փորձերին» ․Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն X-ի իր միկրոբլոգում հրապարակել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարի՝ քաղաքականության հարցեր...
Ո՞վ էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը․ Civilnet
Civilnet-ը գրում է․ «Տավուշի Կիրանց բնակավայրի՝ դեպի Վրաստան տանող ճանապարհին ապրիլի 26-ի երեկոյան թեժ իրավիճակ էր ստեղծ...