Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի կողմից քիմիական զենքի կիրառման լուրը
Մեղադրանքները, թե իբր Ռուսաստանը քիմիական զենք է կիրառել Ուկրաինայի զինված ուժերի դեմ, անհիմն են։ Այս մասին ճեպազրույցում լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք տեսանք այդ մասին լուրերը, ինչպես միշտ, նման մեղադրանքները հնչում են բացարձակապես անհիմն և ոչ մի բանով չեն հաստատվում», - ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի հայտարարությունները, թե իբր Ռուսաստանը օգտագործել է քլորոպիկրին Ուկրաինայի զինված ուժերի դեմ։
«Ռուսաստանը հավատարիմ է եղել և հավատարիմ է մնում այս ոլորտում միջազգային իրավունքով ստանձնած իր պարտավորություններին»,- ընդգծել է Պեսկովը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուս զինծառայողները մտել են Նիգերի ամերիկյան ավիաբազա. Պենտագոնի ղեկավար
Ռուս զինվորականները մտել են Նիգերի ավիաբազա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը։ Reuters-ի փոխանցմամբ՝ միջադեպը նրա հ...
Շոյգուն հայտնել է տարեսկզբից Ուկրաինայի զոհերի և զինտեխնիկայի կորուստների թիվը
Այս տարվա սկզբից Ուկրաինան ռազմաճակատում կորցրել է ավելի քան 111 հազար մարդ, ռուս զինվորականներն այս ընթացքում ոչնչացրել...
ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է քիմիական զենք կիրառելու մեջ
ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է ուկրաինացի զինվորականների դեմ քիմիական զենք կիրառելու մեջ։ Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտա...
ՌԴ օդային տարածքում ոչնչացվել է 12 անօդաչու թռչող սարք
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը ՌԴ հինգ մարզի օդային տարածքում ոչնչացրել են 12 անօդաչու թռչող սարք, հայտնո...