ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է քիմիական զենք կիրառելու մեջ
ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է ուկրաինացի զինվորականների դեմ քիմիական զենք կիրառելու մեջ։ Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ մայիսի 1-ին հրապարակված հայտարարության մեջ։
«Ռուսաստանը ուկրաինացի զինվորականների դեմ օգտագործում է քլորոպիկրին քիմիական նյութը՝ դրանով իսկ խախտելով Քիմիական զենքի մասին կոնվենցիան», - ասվում է գերատեսչությունում։
«Նման քիմիական նյութերի օգտագործումը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է ռուսական ուժերի ցանկությամբ՝ ուկրաինական ուժերը դուրս բերել ամրացված դիրքերից և մարտավարական հաջողությունների հասնել մարտի դաշտում», - ասվում է հայտարարության մեջ:
Ըստ ուկրաինացի զինվորականների, ռուս զինվորականները բացի քլորոպիկրինից արցունքաբեր գազի նռնակներ են կիրառել։
Առնվազն 500 ուկրաինացի զինվորներ բուժվել են թունավոր ազդեցության պատճառով, և մեկը մահացել է գազի խեղդումից:
Քլորոպիկրինը ներառված է Քիմիական զենքի արգելման կազմակերպության սև ցուցակում: Այն օգտագործվել է գերմանական զորքերի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։