Օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակը ՀՀ-ում
Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 2-6-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-6-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավարևելյան է՝ 2-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 2-3-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 9-11, Լոռիում և Տավուշում՝ 12-14 աստիճանով։
Երևան քաղաքում մայիսի 2-ին կեսօրից հետո, 3-6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-4-ին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում մայիսի 2–ի ցերեկը կլինի 26–28 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +18....+20 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել. եղանակը ՀՀ-ում
Հայաստանի Հանրապետության տարածքում 3-7-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր...
Կարճատև անձրև և ամպրոպ կլինի. եղանակը ՀՀ-ում
Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 30-ին և մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, մայիսի 2-4-ին շրջանների...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին
Ամերիկյան իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը, որն ակտիվորեն զբաղվում է նաև արդարադատությանն առնչվող, մասնավորապես՝ ց...
Ինչ եղանակ սպասել առաջիկայում
Հանրապետության տարածքում ապրիլի 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևո...