Կառավարության ղեկավարի համար ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ Սրբազան
Իրավիճակի արձանագրումն ինձ թույլ է տալիս ասելու, որ Հայաստանի «Կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկության և տեռորի: Այս մասին Իջևանի ոստիկանության մոտ լրագրողներին ասաց Հայոց Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն: Ծայրից ծայր սուտ է անօրինական և բռնի է այսօր առավոտյան տեղի ունեցածը, իրենց սեփական իրավունքները պաշտպանող ժողովրդին բերման ենթարկեցին»,- ասել է նա:
Բագրատ Սրբազանը նշեց. «Դրա պատասխանը պետք է տան իրենք, անպատասխանատու և անպատասխան որևէ հարց մեզ համար չի մնալու»։
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան ոստիկանները բերման էին ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիների։ ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ այսօր 31 քաղաքացի տարվել է Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժին։ Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներին ազատ են արձակվել։ Նրանք պատմում են, որ իրենց բերման են ենթարկել քաշելով, խփելով։
Նմանատիպ հոդվածներ
Ո՞վ էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը․ Civilnet
Civilnet-ը գրում է․ «Տավուշի Կիրանց բնակավայրի՝ դեպի Վրաստան տանող ճանապարհին ապրիլի 26-ի երեկոյան թեժ իրավիճակ էր ստեղծ...
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել․ հայտնի է՝ ինչ են քննարկել
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի...
Պատրաստ ենք ապաշրջափակել բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքները Ադրբեջանի, Թուրքիայի հետ․ Միրզոյան
«Al-Jazeera»-ին տված հարցազրույցում անդրադառնալով տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հ...
Անահիտ Մանասյանը Կիրանցի դպրոցը սահմանազատելու մասին
«Որպեսզի կարողանամ գնահատել կոնկրետ այդ իրավիճակում կա իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակում, թե չկա, պետք է ունենամ հիմնա...